вторник, 5 марта 2013 г.

Տիեզերքի իմաստության գաղտնիքը


Հին-հին ժամանակներում մտածում էին աստվածները,թե ինչքան վատ կլիներ,եթե մարդիկ գտնեն Տիեզերքի Իմաստության գաղտնիքը ավելի շուտ,քան իրենք պատրաստ կլինեն:Եվ որոշեցին աստվածները այդ գաղտնիքը պահել այնպիսի տեղում,որ մարդիկ չկարողանան գտնել այն մինչև չհասնեն կատարելության:
Աստվածներից մեկը առաջարկեց այն պահել աշխարհի ամենաբարձր լեռան վրա:Բայց նրանք միանգամից ենթադրեցին,որ վաղ թե ուշ մարդիկ այդ բարձրությունը կհաղթահարեն և դա այնքան էլ ապահով տեղ չի:Աստվածներից մյուսը առաջարկեց Իմաստությունը պահել օվկիանոսի ամենախորը մասում:Բայց այնտեղ մարդիկ ևս շուտ կգտնեին այն:
Այդ ժամանակ ասաց ամենաիմաստուն աստվածը.
-Ես գիտեմ,թե ինչ պետք է անել:Պետք է Տիեզերքի Իմաստությունը պահել հենց մարդկանց մեջ:Մարդ կսկսի այն փնտրել իր մեջ,երբ դառնա կատարյալ:
Դրա համար նա պետք է նայի ինքն իր մեջ:
Աստվածները հիացած էին նրա պատասխանից և պահեցին Տիեզերքի Իմաստությունը մարդկանց մեջ:

Комментариев нет:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...