суббота, 6 апреля 2013 г.

Ի՞նչ կարող է մեզ սովորեցնել ուղտը

 
Բնությունը,առանց կասկածի,մեր գլխավոր ուսուցիչն է:Այն միշտ եղել է մարդու ներշնչանքի և իմաստության աղբյուրը:Դարերով մարդիկ հետևել են նրան`ներքին հանգստություն և հարմոնիա փնտրելով: Բնության մեջ ամեն ինչ այնքան խելացիորեն է կապված իրար,որ մարդիկ զարմանում և խճճվում են այդ «խելացի պատահականություններում» : ԵՎ յուրաքանչյուր կենդանուց,նույնիսկ ուղտից,մարդիկ սովորելու շատ բան ունեն…
                                                                   ԵՎ այսպես…
- Ի՞նչ է անում ուղտը,երբ նա սոված է:
Նա ուտում է այն ուտելիքը,որը չեն կերել մնացած կենդանիները:
Դաս. անհրաժեշտության դեպքում բավարարվեք քչով:

-Ի՞նչ է անում ուղտը,երբ տեսնում է մեծ տարայով ջուր:
Նա խնում է ամբողջ ջուրը`մինչև վերջին կաթիլը:
Դաս. ապրի'ր ներկայով և քեզ վերցրու այն,ինչ լավ է:Այդ ժամանակ դու չես զղջա կորցրածդ հնարավորության համար:

-Ի՞նչ է անում ուղտը,երբ ջուր չկա:
Նա «յոլա է գնում» առանց ջրի,խնայողաբար ծախսելով իր ունեցածը:
Դաս. միշտ քո մեջ ուժ գտիր դժվար պահին պայքարելու համար:Ոչ ոք քեզնից լավ քեզ չի օգնի:

-Ինչպե՞ս է ուղտը հանգստանալու վայր գտնում:
Նա գտնում է մենակ աճող թուփ կամ ծառ և պառկում դրա մոտ,որպեսզի ոչինչ չխանգարի նրան`նայելու հորիզոնին:
Դաս. թող ոչինչ չփակի ձեր հորիզոնը և չսահմանափակի ձեզ,երբ դուք որոշում եք կայացնում:

-Ի՞նչ է անում ուղտը,երբ նրա առջև վտանգ է հայտնվում:
Նա հեռանում է այդ տարածքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու:Դա ոչ թե վախկոտության,այլ իմաստության նշան է:Մինչև հիմա ոչինչ և ոչ ոքի չի հաջողվել ապացուցել կռվով:
Դաս. փորձիր կառուցել,այլ ոչ թե քանդել:

-Ի՞նչ է անում ուղտը,երբ նրա վրա հաչում են շները կամ փորձում են բռնել նրա ոտքերը:
Նա ուշադրություն չի դարձնում շների վրա և առաջ է գնում:
Դաս. ոչնչի ուշադրություն մի դարձրու,երբ գնում ես դեպի նպատակդ:

-Ի՞նչ է անում ուղտը,երբ նրան չեն ընդունում այնպես,ինչպես կա:
Նա չի անհանգստանում,թե ինչ տպավորություն թողեց:
Դաս. հետևի'ր վեհագույն իմաստությանը` будь собой (հայերեն գեղեցիկ չի հնչում):

Комментариев нет:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...