пятница, 12 апреля 2013 г.

Գարեգին Նժդեհ.խոսքեր /1/

Երբ պայքարը սրբի և սինլքորի միջև է`միշտ էլ առաջին պահին հաղթում է սինլքորը:

Նա,ով իր հայրենիքի թշնամիներին,վտանգը,մահը,տեսել է իր սրի տարածության վրա`չի կարող ասպետ չլինել:

Սինլքորը չի ձգտում անկարելիին.հաղթանակի`սրբի դեմ,այլ վերջինի ժամանակավոր նվաստացմանը:Եվ հենց սրանում է ողբերգությունը և ո'չ թե առաքինի մարդուն պարտադրված տառապանքի փաստի մեջ:

Բարձրորեն հոգևոր կյանքի սկզբունքը հակասության սկզբունք է:Պ'ետք էր մի Հուդա,մարդկային մի սև չարություն,մի ուրացում,որպեսզի իրենց գերագույն ողբերգության մեջ հաղթանակեին Նազովրեցին ու բարությունը:

Ամեն մի ողբերգության մեջ թաքուն ուրախություն կա.այն գիտակցությունը,որ մեր ոգին ողբերգությունից դուրս պիտի գա ավելի հզորացած:
Ավելի հեշտ է արդար լինել,քան ամեն գնով արդարությունը պաշտպանել:Արդար կարող է լինել անգամ ամենախեղճ մարդը:Արդարությունը,սակայն,պաշտպանելու համար պետք է լինել ո'չ միայն արդար,այլև տղամարդ,յոթնիցս տղամարդ:

Ազգերից առաջինն է Հայը,որի մեջ մարդ արարածն այնքա'ն հեշտորեն դառնում է չարագործ իր եղբոր հանդեպ:

Երբ առաքինի և արդար է հալածվող հանրային գործիչը`հալածանքը հարյուրապատկում է նրա հոգեկան ուժերը,նրա իմաստությունը,ինչպես և`նրա բարոյական ազդեցությունը:

Միշտ էլ,երբ զանգվածներին պակասել է Գաղափարի մարդու կողքին վճռաբար կանգնելու բարոյական արիությունը`մեր աշխարհի սրիկայությունը նորանոր Հիսուսներ է խաչել:

Նախանձ,թշնամանք,չարություն.այդ մութ ուժերը գործի են անցնում հենց որ քուն է մտնում Աստվածայինը հասարակության մեջ:Այնտեղ,ուր արթուն է խղճմտանքը`հանրային կյանքը թունավորող այդ ուժերը,եթե չեն զինաթափվում,առնվազը դառնում են կրավորական:

Գեղեցիկ է դափնիով պսակված ճակատը,սրբազնագույնն ու համբուրելին,սակայն,կմնա ճշմարտության համար փշերով պսակվածը:

Հայության մեջ չարերն ավելի ակտիվ են,քան բարիները և հենց այդ է պատճառը,որ դատերից արդարագույնն անգամ դժվար է պաշտպանել մեր կյանքում:

Երբեմն երկչոտ որսորդին իսկ հաջողվում է առյուծ թակարդել,դրանով,սակայն,չի' տկարանում նրա երկյուղախառն ափսոսանքը դեպի իր արքայական որսը,ինչպես և` դրանով երկչոտը չի դառնում երկչոտը չի դառնում առյուծասիրտ:

Աշխատիր առյուծի հետքեր թողնել ցեղիդ պատմության մեջ,և բնավ մի' մտածիր այն մասին,թե մի օր աղվեսը կարող է իր ապականությունը փռել թողածդ հետքերի վրա:

Մի ժողովուրդ,որի կյանքում աղվեսներին հաջողվում է առյուծ խեղդել`նվազ,շատ նվազ թվով առյուծասիրտ որդիներ է ծնում:

Հեռու'   առյուծ խեղդող աղվեսներից:
                                           
                                                                                                          «Ռազմիկ» , 1941 թ.,թիվ 33

4 комментария:

Related Posts Plugin for WordPress, Blogger...