
Եթե ձեր երազանքը հեշտությամբ է ի կատար ածվել, կնշանակի դա անպետքություն էր, այլ ոչ թե երազանք:
Եթե դեռ ցանկանում ես ապրել, կնշանակի, որ դեռ սիրելի ինչ-որ բան ունես: Այդպես, իհարկե, դժվար է,բայց միևնույն ժամանակ հեշտ է:
Իսկ գիտե՞ք, թե ամենասարսափելին որն է: Իբրև գաղտնիք ձեզ կխոստովանեմ, որ ամենդժվարն այն է, երբ վերջիվերջո ամեն բանի հետ համակերպվում ես:
Իսկ խնայողությունն ինչի՞ համար է...չէ՞ որ քեզ նույնպես չեն խնայում:
Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին:
Հրաժեշտի ժամանակ ամենաճիշտ բանը գնալն է:
Ինչպե՞ս կարող է սերը կատարյալ լինել, եթե ես ամեն գիշեր կորցնում եմ քեզ` աչքերս փակելով:
Կնոջը կամ պետք է աստվածացնել,կամ թողնել ու հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի:
Նա նայում էր աղջկա դեմքին, որը ստվերել էր ողջ աշխարհը: Նայում և հասկանում էր, որ միայն սիրահարվածի ֆանտազիան կարող է այդ դեմքում տեսնել այդքան խորհրդավորություն: Նա գիտեր, որ ավելի գեղեցիկ դեմքեր էլ կան, ավելի խելացի, ավելի մաքուր, բայց գիտեր նաև, որ չկա աշխարհում ուրիշ մի դեմք, որը այդքան իշխանություն ունենար իր վրա: Եվ մի՞թե նա ինքը իշխանությամբ չէր օժտել նրան…
Նա ուզում է, որպեսզի մնանք ընկերներ: Իսկ ինձ մնում է միայն փոխել սերը ընկերությամբ, կամ անհետանալ նրա կյանքից առհավետ: Ես ընտրում եմ երկրորդը: Ինչու՞: Որովհետև այդպես էլ պետք է լինի… Հնարավոր չէ բնակվել ամբողջովին այրված և ածխացած տանը:
-Ոչ, – արագ ասաց տղան.- միայն ոչ դա: Մնալ ընկերնե՞ր: Աճեցնել փոքրիկ բանջարանո՞ց զգացմունքների հանգած լավայի վրա: Ոչ, դա իմ և քո համար չէ: Այդպես պատահում է միայն փոքրկի ինտրիգներից հետո՝ այն էլ հիմնականում դա բավական կեղծ է լինում: Սերը չեն կեղտոտում ընկերությամբ: Վերջ, ուրեմն վերջ:
Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է:Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է:Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել:Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք:
Մարդ ինքը չի էլ պատկերացնում, թե ինչքան շատ բան կարող է մոռանալ: Դա և’ մեծ բարիք է, և’ սոսկալի չարիք…
Տարօրինակ է, թե կինը որքան սքանչելի կարող է մնալ նույնիսկ իր ստորությունների մեջ:
Աշխարհի դժբախտությունը հենց նրա մեջ է, որ մենք չենք զգում մեր գործողությունների հետևանքները…
Միշտ իրավացին նա է, ով առաջինն է հարված հասցնում:
Ինչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից… Եվ ինչը՞ կարող է դրանից ավելի լինել…
Մարդը ծերանում է միայն այն ժամանակ, երբ ոչինչ այլևս չի զգում…
Եվ ինչ էլ որ պատահել է կարևորություն մի տվեք: Կյանքում քիչ բան կա, որ իր կարևորությունը երկար է պահում:
Երջանկությունը մեր շուրջը թափված է, պետք է միայն կռանալ և վերցնել:
Առանց սիրո մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ արձակուրդում գտնվող դիակ, մի քանի տարեթիվ, պատահական անուն…
Մենք ամեն ինչից կտրված ենք, մեր ունեցածը միայն մեր սրտերն են:
Միշտ մանրուքներն են, որ բացատրում են ամեն ինչ… մեծ արարքները ոչինչ չեն բացատրում…
Այն ժամանակ մնում է լոկ դատարկ մի ամայություն: Հետո այդ ամենը անցնում է, և մարդ նորից սկսում է կամաց-կամաց վերակենդանանալ…
Երջանկությունը մարդ ձեռք է բերում հաճախ ավելի հեշտ, քան կարծում է:
Միայն հասարակ բաներն են, որ երբեք չեն հիասթափեցնում:
Սիրել նշանակում է ցանկանալ ինչ-որ մեկի հետ ծերանալ:
Անդորր, բուխարու կրակ, գրքեր, խաղաղություն… առաջ այդ ամենը դիտվում էր որպես քաղքենիություն: Իսկ հիմա դա երազանք է` կորուսյալ դրախտի մասին:
Մարդն ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր:
- Երջանկություն… որտեղի՞ց է սա սկսվում և որտե՞ղ է վերջանում:
- Երջանկությունը քեզանով սկսվում է և քեզանով վերջանում: Դա շատ հասկանալի բան է:
Ինչ մարդ մոռանում է, հետագայում դրա կարիքը զգում է ամբողջ կյանքում:
Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում` խաղաղ ու պարզ ապրելն է:
Երբ մարդ մեռնում է, մի տեսակ կարևոր է դառնում, իսկ երբ կենդանի է, ոչ ոք նրանով չի հետաքրքրվում…
Մարդը մեծ է իր մտահաղացումերով , սակայն թույլ է դրանք իրականացնելու մեջ: Դրանում է մեր և’ դժբախտությունը, և’ հմայքը:
Մոռանալ: Մի տես թե ինչ խոսք է: Ո՞վ կարող է ապրել առանց մոռացության: Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչ ինքը չի ուզում հիշել:
Նույնիսկ ամենածանր րոպեներին էլ մարդ պետք է մի քիչ հարմարավեության մասին մտածի:
Երբ մարդ կյանքում գրեթե ոչինչ չի ունենում, ամեն չնչին բանին սկսում է մեծ կարևորություն տալ:
Երբեմն սերը նույնպես ուրախություն չի բերում…
Խանդում են նաև օդին, որն ուրիշն է շնչում…
Սերը լճակի հայելի չէ, որի մեջ մարդ կարող է միշտ իր արտացոլանքը տեսնել:
Մարդը հակված է վստահել նրան, ում չի ճանաչում, դա նրա անբաժանելի հատկություններից մեկն է:
Ես կանգ առա ու նայեցի նրան: Նա ընդամենը երեք բառ էր ասել: Սակայն երբեք ես չէի լսել, որ դրանք այդպես արտաբերվեին: Ես ճանաչում էի կանանց, բայց նրանց հետ հանդիպումները մշտապես եղել էին թռուցիկ` ինչ-որ արկածներ, երբեմն` պայծառ ժամեր, միայնակ երեկո, փախուստ ինքդ քեզնից, հուսահատությունից, դատարկությունից: Ասենք` ես ինքս էլ այլ բան չէի փնտրել. Չէ՞ որ գիտեի, որ չի կարելի հույս դնել այլ բանի, քան ինքդ քո կամ, լավագույն դեպքում` ընկերոջ վրա: Ու հանկարծ ես տեսա, որ ինչ-որ բան եմ նշանակում մեկ ուրիշի համար և որ նա երջանիկ է միայն այն պատճառով, որ ես իր կողքին եմ: Նման խոսքերն ինքնըստինքյան շատ հասարակ են հնչում, բայց երբ խորհում ես այդ մասին, սկսում ես հասկանալ, թե որքան անսահմանորեն կարևոր է այդ ամենը: Այն կարող է փոթորկել մարդու հոգին և տիրել նրան: Դա սեր է, բայց և մի տեսակ ուրիշ բան: Այնպիսի մի բան, հանուն որի արժե ապրել:
Վա՜խ, Իմ սիրելի՛ Ռեմարկ:
ОтветитьУдалитьուրախ եմ,որ հավանեցիք)))
ОтветитьУдалитьԻնչպես կարող Ռեմարկ չհավանել )))
ОтветитьУдалитьհամաձայն եմ,նա մեծություն է)))
Удалить