четверг, 7 марта 2013 г.

Ֆինանսական լավատեսություն


Մի փոքրիկ քաղաքում հյուրընկալվել էր մի հարուստ զբոսաշրջիկ:Հարյուր դոլլար թողնելով հյուրանոցի տիրոջ մոտ` նա բարձրացավ տեսնելու հյուրանոցի սենյակները:
Հյուրանոցի տերը,չկորցնելով ոչ մի րոպե,վերցնում է գումարը և վերադարձնում մսավաճառին ունեցած իր պարտքը:Մսավաճառը այդ գումարը տալիս է ֆերմերին`իր պարտքի դիմաց:Ֆերմերը այդ գումարով փակում է ավտոմեխանիկին ունեցած իր պարտքը,որն էլ իր պարտքն է վերադաձնում տեղի խանութներից մեկում:Խանութի տերն էլ իր հերթին վերադարձնում է իր պարտքը այն աղջիկներից մեկին,ով ճգնաժամի պատճառով պարտքով «սպասարկել էր» իրեն:Աղջիկը միանգամից վազում է հյուրանոցի տիրոջ մոտ և նրան վերադարձնում այն գումարը,որը պարտք էր նրան այն սենյակներից մեկի համար,որը նա վարձել էր իր հաճախորդի համար:
Այդ պահին ներքև է իջնում զբոսաշրջիկը և ասում,որ չգտավ իրեն հարմար սենյակ,վերցնում է իր տված գումարը և հեռանում:

Ոչ ոք ոչինչ չստացավ,բայց ամբողջ քաղաքը հիմա ապրում է առանց պարտքերի և լավատեսությամբ նայում է դեպի ապագա…
__________________________

Հայտնի մի հոգեբան իր հոգեբանության վերաբերյալ սեմինարը սկսում է 5000 դրամը ձեռքին: Դահլիճում նստած է մոտ 200 մարդ:
Հոգեբանը հարցնում է.
- Ո՞վ է ուզում այս գումարը:- Բոլորը բարձրացնում են իրենց ձեռքը:
- Հոգեբանը սեղմում է թղթադրամը ափի մեջ հետո բացում ու նորից հարցնում ներկա գտնվողներին:
- Դեռ այս գումարը ցանկացողներ կա՞ն:
Նորից բոլորը բարձրացնում են ձեռքերը:
- Ուրեմն ես ուրիշ բան կանեմ, ասում է հոգեբանը:
Թղթադրամը գցում է գետնին տրորում այն, ապա բարձրացնում է կեղտոտ թղթադրամը և նորից հարցնում:
-Դե իսկ հիմա, որևէ մեկին այն պե՞տք է այս տեսքով:
Եվ նորից բոլորը բարձրացնում են իրենց ձեռքերը:
-Սիրելիներս ,- ասում է հոգեբանը,- հենց նոր դուք սովորեցիք շատ կարևոր բան: Անկախ այն բանից, թե ես ինչ օրի հասցրեցի այս թղթադրամը դուք շարունակում էիք ցանկանալ այն ձեռք բերել, քանզի գումարը այդ ընթացքում չկորցրեց իր արժեքը: Այն դեռ թղթադրամ է 5000 դրամ արժողությամբ:
Մեր կյանքւմ հաճախ է պատահում,երբ մենք անտեսված ենք,շպրտված:Դա մեր իրական կյանքն է…այդ պահերին մենք մեզ զգում ենք ինչպես ոչնչություն:
Բայց ամենևին կարևոր չէ ինչ է եղել կամ ինչ է լինելու,դու երբեք չես կորցնի քո արժեքը,ոչ մի դեպքում:Կեղտոտ ես դու թե մաքուր,անտեսված ես թե ոչ,դու միշտ կլինես անգին նրանց համար,ովքեր քեզ սիրում են:Մեր արժեքը չի որոշվում նրանով,թե ինչ ենք մենք անում կամ ում հետ ենք ծանոթ,այլ նրանով,թե ինչպիսին ենք մենք:

Դու յուրահատուկ ես,մի' մոռացիր դրա մասին երբեք:
______________________

Փոքրիկ տղան մտնում է վարսավիրանոց:Վարսավիրը նրամ միանգամից ճանաչելով ասում է իր հաճախորդներին.
-Տեսե~ք,սա աշխարհի ամենաանխելք տղան է:Հիմա ես դա ձեզ կապացուցեմ:
Մի ձեռքում նա բռնում է մեկ դոլլար,իսկ մյուսում քսանհինգ ցենտ:Կանչում ի տղային և նրան առաջարկում ընտրել որևէ մեկը:Տղան վերցնում է քսանհինգ ցենտը:Բոլորը ծիծաղում են,տղան հեռանում է:
Երբ տղան վերադառնում էր տուն,նրան տեսնում է հաճախորդներից մեկը և հարցնում.
-Իսկ ինչու ես դու ամեն անգամ ընտրում քսանհինգ ցենտը,այլ ոչ մեկ դոլլարը:
-Որովհետև այն օրը,երբ ես կընտրեմ մեկ դոլլարը,խաղը ավարտված կլինի…

2 комментария:

Related Posts Plugin for WordPress, Blogger...