воскресенье, 17 марта 2013 г.

Հոմեր Սիմփսոնի իմաստուն խոսքերը

Եթե իսկապես ցանկանում ես ինչ-որ բանի հասնել,ապա պետք է շատ աշխատես դրա համար:Իսկ հիմա սսսսսսսսսս…..հիմա կսկսի լոտոյի խաղարկությունը:

Եկեք խմենք ալկոհոլի`մեր պրոբլեմների սկզբնաղբյուրի և լուծողի կենացը
:

Ստախոսության համար պետք են երկուսը.մեկը ասելու համար,մյուսը`լսելու:
Փորձը դեպի ձախողում տանող առաջին քայլն է:

Իմաստ չեմ գտնում տանից դուրս գալու մեջ:Մեկ է,ամեն անգամ հետ ես գալու:

Ամբողջ կյանքում ես երազել եմ մի բանի մասին միայն`հասնել իմ բոլոր նպատակներին:

Շռայլ եղիր անկողնում:Կիսվիր  բուտերբրոդովդ!!!

Միշտ էլ ավելի հետաքրքիր է հետևել աշխատանքին,քան ինքդ այդ ամենը անել:

Եթե ուզում ես,որպեսզի քեզ սիրեն`պետք է միշտ և բոլորի համար լավը լինես:Իսկ եթե ուզում ես,որ չսիրեն,ուղղակի պետք է ոչինչ չանես,որը,մեր մեջ ասած,ավելի հեշտ է:

Դու կարող ես ինչ-որ բան անել շատ լավ,բայց միշտ էլ կգտնվի մի քանի միլիոն մարդ,որոնք այդ աշխատանքը քեզնից շատ ավելի լավ են անում:

Իմ կարծիքով,իմ ղեկավարը ինձ ընդունել է աշխատանքի միայն նրա համար,որ ես մոտիվացնեմ մնացած աշխատողներին:Իմ բոլոր աշխատակիցներն ասում են,որ հիմա նրանք ստիպված են մի քանի անգամ շատ աշխատել:

Երբ ես տեսնում եմ իմ երեխաների հանգիստ ժպիտը,հասկանում եմ,որ նրանք ինչ-որ արգելված բան են արել:

Комментариев нет:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...