воскресенье, 31 марта 2013 г.

Փորձիր...



Փորձիր չուտել գիշերը և քնել սոված վիճակում և 1-2  շաբաթից հետո դու կսկսես տեսնել պայծառ երազներ և ամեն առավոտ կարթնանաս ավելի առույգ ` առանց մինչև կեսօր քնելու ցանկության:

Փորձիր չավելացնել ճաշերի մեջ երկու համեմունք`աղ և պղպեղ,և կտեսնես,որ կշտանում ես 2-3  անգամ քիչ սննդով,իսկ 1-2  շաբաթից հետո կլավանա օրգանիզմի նյութափոխանակությունը:

Փորձիր չխմել թունդ ըմպելիքներ 1-2  շաբաթ և դու կտեսնես,որ քեզ ամեն ինչ ուրախացնում է,քնում ես խորը և հանգիստ,կսկսի անցնել ագրեսիվությունը և դեմքի կնճիռները:

Փորձիր մեկ շաբաթ քայլել և նստել ուղիղ մեջքով,և կտեսնես,որ միանգամից լավանում է հիշողությունդ և սկսում ես ավելի շուտ երևակայել:

Փորձիր քնելուց 1-2 ժամ առաջ անջատել հեռուստացույցը և համակարգիչը,և կսկսես պատկերացնել,ինչ ես ուզում և թե ինչի ես ընդունակ:

Փորձիր փողոցում քայլելուց ժպտալ պատահական անցորդներին,առանց մտածելու,թե նրանք ինչ կմտածեն,և դու անընդհատ լավ տրամադրություն կունենաս:

Փորձիր պառկել խոտերի մեջ,ծառերի մոտ,հեռու ավտոմեքենաներից և կլսես քո մեջ ապրող լռությունը…

Комментариев нет:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...