вторник, 26 марта 2013 г.

Նոր միտք


Օլիվեր Հոլմսի մի խելացի աֆորիզմը վկայում է,որ. «Մարդու ուղեղը,որում ծնվել է նոր միտք,այլևս երբեք չի իջնի այն ծավալին,որը կար մինչև նոր մտքի առաջացումը»:
Այն առարկաները,որոնք մենք հիմա օգտագործում ենք,ինչ-որ ժամանակ եղել են «նոր մտքեր»: Հետաքրքիր է,ինչպե՞ս են արտահայտվել այդ մտքերի ժամանակակիցները դրանց մասին:



Ձին հավերժ է,իսկ ավտոմեքենան`ընդամենը նորաձևության ճիչ է,որը շուտով էլ ոչ ոք չի օգտագործի:
Michigan Savings Bank  բանկի կառավարիչը Ford Motor Company ընկերության մասին,որին հրաժարվեց ֆինանսավորել, 1905 թվական

Ու՞մ է պետք,որ դերասանները ֆիլմում խոսեն:
Հարրի Ուորներ, 1927 թվական

Հեռուստատեսությունը չի կարող գրավել շուկան:Մարդիկ մի օր կհոգնեն ամեն երեկո նստել և նայել ինչ-որ սև արկղի:
Դերիլ Զանուկ, 
XX century Fox ընկերության հիմնադիր, 1946 թվական

Մեծ արագությամբ գնացքով ճանապարհորդելը հնարավոր չէ,քանի որ ուղևորներին չի հերիքի օդը և նրանք կմահանան թթվածնի քաղցից:
Դիոնիսի Լարդներ,անգլիացի գիտնական

Փոքրիկ աղջիկները երբեք չեն ցանկանա խաղալ ձեր տիկնիկներով:
Լրագրողները 
Barbie տիկնիկների մասին,1959 թվական

Ապագայում համակարգիչները կկշռեն ավելի 1,5 քան տոննա:Popular Mechanics, 1949 թվական

Ոչ ոքի մոտ անհրաժեշտություն չի առաջանա համակարգիչ ունենալ տանը:
Քեն Օլսոն, 
Digital Equipment Corp. հիմնադիր տնօրեն, 1977 թվական

640 Կբ հիշողությունը պետք է հերիքի բոլորին:
Բիլ Գեյթս, 1981 թվական

Վստահեք միայն ձեր մտքին,իսկ ուրիշների կարծիքը լսեք միայն ընդհանուր պատկերի և ստատիստիկայի համար))))

Комментариев нет:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...