воскресенье, 31 марта 2013 г.

Փորձիր...



Փորձիր չուտել գիշերը և քնել սոված վիճակում և 1-2  շաբաթից հետո դու կսկսես տեսնել պայծառ երազներ և ամեն առավոտ կարթնանաս ավելի առույգ ` առանց մինչև կեսօր քնելու ցանկության:

Փորձիր չավելացնել ճաշերի մեջ երկու համեմունք`աղ և պղպեղ,և կտեսնես,որ կշտանում ես 2-3  անգամ քիչ սննդով,իսկ 1-2  շաբաթից հետո կլավանա օրգանիզմի նյութափոխանակությունը:

Փորձիր չխմել թունդ ըմպելիքներ 1-2  շաբաթ և դու կտեսնես,որ քեզ ամեն ինչ ուրախացնում է,քնում ես խորը և հանգիստ,կսկսի անցնել ագրեսիվությունը և դեմքի կնճիռները:

Փորձիր մեկ շաբաթ քայլել և նստել ուղիղ մեջքով,և կտեսնես,որ միանգամից լավանում է հիշողությունդ և սկսում ես ավելի շուտ երևակայել:

суббота, 30 марта 2013 г.

Փորձի արժեքը


Երկու որսորդ վարձով էին վերցրել ինքնաթիռ,որպեսզի հասնեն անտառային գոտի:Երկու շաբաթ անց նրանց մոտ եկավ օդաչուն`նրանց հետ տանելու:Տեսնելով նրանց կատարած որսը`օդաչուն ասաց.
-Ինքնաթիռը չի կարող այսքան քաշ բարձրացնել:Պետք է որսի կեսը այստեղ թողնել:
-Բայց ինչու՞:Անցյալ տարի մենք նույն քանակությամբ որս տեղափոխեցինք այս չափի ինքնաթիռով,-ասացին որսորդները:
Օդաչուն մտածեց և պատասխանեց.
-Դե լավ:Եթե ստացվել է անցյալ տարի,այս տարի էլ կստացվի:
Ինքնաթիռը թռավ ամբողջ որսով,և, չհավաքելով անհրաժեշտ արագություն,ընկավ մոտակա սարի ստորոտում:
Հազիվ դուրս գալով ինքնաթիռից`մի որսորդը հարցրեց մյուսին.
-Որտե՞ղ ենք մենք,ի՞նչ ես կարծում:
-Երևի մի քանի կիլոմետր հեռու այն վայրից,որտեղ ընկանք այն անգամ:

Փորձը արժեք ունի միայն այն դեպքում,երբ դրանից ճիշտ դաս ես ստանում:

пятница, 29 марта 2013 г.

Համատեղել անհամատեղելին


-Մենք սիրում ենք միմյանց,բայց հաճախ ենք կռվում…Դա նշանակու՞մ է,որ մենք այլևս չենք կարող միասին լինել:
-Ասացե'ք,դուք սիրու՞մ եք բալ:
-Այո,սիրում եմ:
-Իսկ դուք թափու՞մ եք նրանց կորիզները,երբ ուտում եք:
-Այո,իհարկե:
-Այդպես էլ կյանքում է…Սովորեք միաժամանակ սիրել բալը և թափել կորիզները:

четверг, 28 марта 2013 г.

Հետաքրքիր աֆորիզմներ ինտերնետի մասին


Տունը մաքրելու առաջին պայմանը-մաքրել ինքդ քեզ համակարգչի մոտից:

Հավաքված բնակարան,համով ճաշ-ինտերնետ չունենալու երկու հետևանքը…

Ինչպես փող աշխատել ինտերնետի միջոցով ընդամենը երկու քայլով.
                                                                                  1.Անջատում ենք ինտերնետը
                                                                                   2.Սկսում ենք փնտրել աշխատանք

-Ինչպե՞ս  կարելի է տանը մնալ այս եղանակին:
-Ինչպե՞ս  կարելի է գնալ դուրս այս ինտերնետին:

среда, 27 марта 2013 г.

Թույլ տուր քեզ լինել երջանիկ



Մի իմաստուն քայլում էր փողոցով`հիանալով էր բնության գեղեցկությամբ և ուրախանալով կյանքով:Հանկարծ նա նկատեց մի մարդու,որը տանջվելով աշխատում էր:
-Ինչու՞ ես քեզ այսպես տանջում,-հարցրես իմաստունը մարդուն:
-Ես աշխատում եմ,որպեսզի իմ երեխաները և թոռները երջանիկ լինեն,-ասաց մարդը,- իմ պապի պապը աշխատել է,որպեսզի իմ պատը երջանիկ լինի,պապս աշխատել է հորս և իմ երջանկության համար,հայրս`իմ,իսկ ես աշխատում եմ,որպեսզի երջանիկ լինեն իմ երեխաները և թոռները:
-Իսկ ձեր գերդաստանում եղե՞լ են երջանիկներ:
-Ոչ,բայց իմ երեխաները և թոռները անպայման երջանիկ կլինեն:

-Անգետը չի կարող կարդալ սովորեցնել,իսկ ճնճղուկը չի կարող դաստիարակել արծվին,-ասաց իմաստունը,-սկզբից սովորիր ինքդ երջանիկ լինել,այդ ժամանակ կհասկանաս ինչ անել թոռներիդ և երեխաներիդ երջանկության համար:Եվ դա ամենակարևոր պարգևը կլինի նրանց համար!!!

вторник, 26 марта 2013 г.

Նոր միտք


Օլիվեր Հոլմսի մի խելացի աֆորիզմը վկայում է,որ. «Մարդու ուղեղը,որում ծնվել է նոր միտք,այլևս երբեք չի իջնի այն ծավալին,որը կար մինչև նոր մտքի առաջացումը»:
Այն առարկաները,որոնք մենք հիմա օգտագործում ենք,ինչ-որ ժամանակ եղել են «նոր մտքեր»: Հետաքրքիր է,ինչպե՞ս են արտահայտվել այդ մտքերի ժամանակակիցները դրանց մասին:



понедельник, 25 марта 2013 г.

Չորս մոմ


Չորս մոմ հանգիստ վառում էին և հալվում…Այնքան լուռ էր,որ կարելիէր լսել,թե ինչ էին նրանք խոսում:

Առաջին մոմը ասաց.
-Ես Հանգստությունն եմ:Ցավոք,մարդիկ ինձ չեն կարողանում պահել:Կարծում եմ,ինձ մնում է միայն հանգչել:
Այդ ասելով`առաջին մոմը հանգավ:

Երկրորդ մոմը ասաց.
-Ես Հավատն եմ : Ես էլ ոչ ոքի պետք չեմ:Մարդիկ նույնիսկ չեն ուզում իմ մասին լսել,այդ պատճառով ես ուզում եմ հանգչել:
Հազիվ այսքանը արտասանելով`հանգավ նաև երկրորդ մոմը:

Պտավորված առաջին երկու մոմից,սկսեց խոսել երրորդ մոմը.
-Ես Սերն եմ :Ես այլևս վառելու ուժ չունեմ:Մարդիկ ինձ չեն գնահատում:Նրանք չեն կարողանում ո'չ նվիրել ինձ,ո'չ ընդունել:
Եվ մոմը հանգավ…

Հանկարծ…սենյակ է մտնում մի երեխա:Տեսնելով երեք հանգած մոմերին,երեխան վախեցավ և ասաց.
-Ի՞նչ եք դուք անում,դուք պե'տք է վառեք,ախր ես վախենում եմ մթությունից…
Այս ասելով երեխան սկսեց լացել:

Անհանգստացած`երրորդ մոմը ասաց.
-Մի' վախեցիր և մի' լացիր:Մինչ ես վառում եմ,դեռ հնարավորություն կա,որ կվառեն նաև մնացած երեք մոմերը:Ես Հույսն եմ:

воскресенье, 24 марта 2013 г.

Ուսանողի մոտիվացիան

Եթե դու հիմա քնես,իհարկե,երազումդ կտեսնես երազանքդ,բայց եթե հիմա սովորես,ապա հնարավոր է,որ երազանքդ իրականացնես:

Եթե դու մտածում ես,որ ամեն ինչ կորած է,ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ:

Սովորելու տանջանքը ժամանակավոր է,իսկ անգիտությանը`հավերժ:


Ուսումը ժամանակ չէ:Ուսումը դա թափած ջանքն ու եռանդն է:

Կյանքը միայն ուսումը չէ,բայց եթե դու չանցնես այդ փուլով,ինչպես կիմանաս,թե ինչի ես ընդունակ:

Վայելիր անընդհատ աճ ապրելու հնարավորությունդ:

Բոլորը չեն,որ կարող են ամեն ինչ հասցնել:Բայց հաջողությունը գալիս է միայն ինքնակատարելագործման ձգտում և վստահություն ունենալու դեպքում:

Ժամանակը երբեք չի կանգնում,բայց այն ժամանակ,երբ դու ոչինչ չես անում,այն առաջ է գնում ահռելի մեծ արագությամբ:

Այն մարդիկ,ովքեր իրենցից հետո ինչ-որ բան են թողնում,ռեալիստներ են:

Այսօրը էլ երբեք չի կրկնվի:

Հիմա քո հակառակորդները խելացի գրքեր են կարդում:

Չկա աշխատանք-չկա արդյունք:

суббота, 23 марта 2013 г.

Օգնություն վերևից



Մի անգամ Զևսը և Հերան նստել էին ամպերի վրա և նայում էին մարդկանց:Հանկարծ Հերան նկատեց մի տղամարդու,որը պառկել էր ծառի կոճղի մոտ և դառը արցունք էր թափում:Նա շատ խեղճ էր.հագուստը ամբողջովին պատառոտված էր,իսկ կոշիկների վրա այլևս «հալ» չկար:
Հերան խղճաց այդ տղամարդուն և խնդրեց Զևսին.
-Տեսնում ես,ա~յ այն մարդուն,որը լացում է,օգնի'ր նրան:
-Ես մի քանի անգամ փորձել եմ,բայց նա դեռ պատրաստ չէ,-պատասխանեց Զևսը:
Բայց Հերան շատ էր խղճում էր այդ տղամարդուն և մեկ անգամ էլ փորձեց ղնդրել Զևսին.
-Ինչպիսի անսիրտն ես դու:Չէ ՞ որ դու ոչինչ չես կորցնի,եթե օգնես այդ խեղճ մարդուն:Տե'ս,նա ո'չ ուտելու բան ունի,ո'չ հագնելու:
Զևսը ծիծաղեց.
-Լավ,ես կկատարեմ քո խնդրանքը:Բայց իմացի'ր,նա դեռ պատրաստ չէ:
Եվ անամպ երկինքը մի պահ մթգնեց,կայծակը ժայթքեց:Կարծես աշխարհը մի ակնթարթ կանգ առավ:Եվ ահա նորից ամեն ինչ իր տեղն ընկավ` ժպտաց արևը և սկսեցին դայլայլել թռչունները:
Այդ պահին աղքատ մարդու ճանապարհին հայտնվեց մի պարկ`լի ոսկով ու փողով:Տղամարդը վեր կացավ` առանց գլուխը բարձրացնելու,քայլեց և մի փոքր քայլելուց հետո ոտքով հարվածեց պարկին:Վախենալով,որ կոշիկները ամբողջովին կպատառոտվեն,նա գնաց մյուս կողմ:Տխրությամբ տեսնելով,որ կոշիկի վրա նոր անցք է հայտնվել,նա փնթփնթալով առաջ գնաց…

Եթե դուք օգնության եք սպասում վերևից,պատրաստ եղեք այն ընդունել…

пятница, 22 марта 2013 г.

Առողջ սիրո նշանները


Իհարկե,սիրային հարաբերություններում գլխավորը սերն է:Իսկ առողջ հարաբերություններում գլխավորն այն է,որ կողմերը իրար սիրեն այնպես,ինչպես կան`թերություններով ու առավելություններով հանդերձ:Բայց բացի այս պայմանից,կան նաև ուրիշները… իսկ որո՞նք են դրանք…


  • Երբ երկու հոգի սիրում են իրար,նրանցից յուրաքանչյուրի կյանքը դառնում է առավել պայծառ,լիարժեք և ուրախ:
  • Չկա' խանդ:Դա խոսում է ոչ միայն դեպի սիրած էակի հանդեպ տածած անվստահության մասին,այլ նաև ցածր ինքնագնահատականի,կոմպլեքսների մասին:
  • Սիրող մարդը պահանջ չի զգում ինչ-որ բան փոխել սիրած էակի մեջ:Եթե այդպիսի բան կա,ապա դուք ամենայն հավանականությամբ չեք սիրում նրան:Դուք ուզում եք նրան առավել հարմար դարձնել ձեզ համար,իսկ դա խոսում է միայն ձեր էգոիզմի մասին:
  • Սերը մարդուն պետք է դարձնի երջանիկ:Բայց սա բնավ չի նշանակում,որ չսիրող մարդը չի կարող երջանիկ լինել:Խելացի մարդը նույնիսկ մենակ կարող է երջանիկ լինել:
  • Ընկերոջ /ուհու/   լրիվ անկանխատեսելիությունը նյարդացնում է և սպանում զգացմունքները:Լրիվ կանխատեսելիությունը սպանում է զգացմունքները և ձանձրույթ է բերում: Ընտրե'ք ոսկե միջինը:
  • Եթե սիրում եք,պատրաստ եղեք հրաժարվել ինչ-որ բաներից:Եղե'ք զիջող:
  • Հիշե'ք.սպիտակ   Mercedes–ով արքայազնի հասնելու համար դուք առնվազն պետք է լինեք կարմիր   Porsche–ով արքայադուստր:

                                                                         
                                                                                                                         ©Սիրե'ք և եղե'ք սիրված:

среда, 20 марта 2013 г.

Ներքին հանգստություն


Հոգնած անհանգիստ և աղմկոտ քաղաքից,որտեղ նրան ամեն ինչ շեղում էր հանգստությունից ու ինքնամեդիտացիայից,մի մարդ որոշեց գտնել ավելի հանգիստ և անաղմուկ վայր:
Նա տեղափոխվեց անտառ,որտեղ չկար ոչ մի մարդ,բայց չկարողացավ կենտրոնանալ,որովհետև նրան խանգարում էր թռչունների դայլայլը:Նա դայլայլի ներքո չէր կարողանում «լսել» իր ներքին ձայնը:
Հանգստության փնտրտուքների մեջ,մարդը գնաց քարանձավում ապրելու,բայց այնտեղ էլ նրան խանգարեցին ջրի ձայները:
Այդ ժամանակ նա կառուցեց իր համար ձայնամեկուսիչ պատերով տուն,փակեց դռները,լուսամուտները և փակվեց այնտեղ:
Բայց այդ կատարյալ լռության մեջ էլ ավելի ու ավելի բարձր էր հնչում «թիկ-թակ…թիկ-թակ»-ը: Նյարդայնանալով այդ ձայնից`նա վերցրեց իր թևից կապված ժամացույցը և ջարդեց այն:
Նստեց,հանգստացավ,խորը շունչ քաշեց,սկսեց գոհանալ իր վիճակից և հանկարծ լսեց իր սրտի`ամեն վայրկյան ուժգնացող ձայնը`«տուկ-տուկ…տուկ-տուկ» :

Բոլոր պրոբլեմները,ինչպես նաև նրանց լուծումները,ոչ թե գտնվում են արտաքին միջավայրում,այլ ինչ-որ տեղ`մեր մեջ,մեր սրտերում:Իմաստ չկա փնտրել լավը այնտեղ,որտեղ մենք չկանք,միայն իմաստ կա լավը փնտրել այնտեղ,որտեղ մենք կանք…

вторник, 19 марта 2013 г.

Կախարդական նվեր



Լինում է,չի լինում,մի երիտասարդ տղա է լինում:Նա երազում էր ունենալ այնպիսի ակնոցներ,որոնցով նա կկարողանար տեսնել մարդկանց սրտերն ու մտքերը:Եվ նրա ցանկությունն իրականացավ:
Ուրախացավ տղան և սկսեց հետաքոտել մարդկանց:Բայց նրան մեծ հիասթափություն էր սպասվում.մարդկանց մտքերը զբաղված էին ամենափոքր և ամենաաննշան հարցերով,իսկ մարդկանց սրտերում նա գտավ միայն նախանձ և թշնամություն:Տղան սկսեց տխրել.այնքա~ն տհաճ էր այդ ամբողջը,այնքա~ն անհետաքրքիր:Ոչ ոքի հետ նա չէր կարողանում շփվել,նույնիսկ ընկերներն էին նրան վանող թվում:Բայց ամենաահավորն այն էր,որ տղան այլևս չէր կարող հանել այդ ակնոցները:
Տղան սկսեց այնքան նեղվել,որ որոշեց.ավելի լավ է մեռնել,քան ապրել այսպես`ամենատես:
Մի օր նրա մոտ եկավ Հրեշտակը և ասաց. «Դու կատարելություն ես փնտրում ուրիշների մեջ,բայց չես փորձում քեզ տեսնել»:Հրեշտակը այնպես արեց,որ տղան տեսնի իր սիրտը:Եվ նա այնտեղ իր`անհանգստություններով,չարությամբ և նեղվածությամբ,համարյա սևացած ու մոխրացած սիրտը:Տղան բացականչեց. «Ես ամեն ինչ հասկացա»:Եվ ակնոցները ընկան տղայի ոտքերի առջև:

«Սիրի'ր մերձավորիդ այնպես,ինչպես ինքդ քեզ»-այսպես է ասվում տիեզերքի ամենաճշմարիտ ու ամենահին գրքի`Աստվածաշնչի մեջ:Բայց այս արտահայտության իմաստը ոչ միայն բառերի իմաստի,այլ նաև նրանց հերթականության մեջ է:Այն պետք է կարդալ հակառակ ուղղությամբ:
Այսինքն`ուրիշին սիրելու համար նախ պետք է քեզ սիրես:
Սիրե'ք ձեզ,մնացած մարդկանց և Աստծուն,և դուք երջանիկ կլինեք:

понедельник, 18 марта 2013 г.

Սկսիր քեզնից



Մի ընտանեկան զույգ տեղափոխվել էր նոր տուն:Առավոտը,նոր արթնացած ժամանակ,կինը նայեց լուսամուտից և տեսավ հարևանուհուն,որը պարանից կախում էր լվացած շորերը:Տեսնելով այս ամենը,կինը ասաց ամուսնուն.
-Նայի'ր,ինչ կեղտող է նրա լվացքը:
Բայց ամուսինը թերթ էր կարդում և ուշադրություն չդարձրեց կնոջ ասածներին:
-Երևի նրա օճառը լավը չէ,կամ նա ընդհանրապես լվացք անել չգիտի:Պետք է նրան սովորեցնել:
Եվ այսպես լինում էր ամեն անգամ. հարևանուհին լվացքն էր փռում,իսկ կինը զարմանում էր,թե ինչպես կարելի է կախել կեղտոտ լվացքը:
Մի գեղեցիկ օր,նայելով լուսամուտից,կինը,զարմանքից ճչալով,ասաց ամուսնուն.
-Օ~յ,նայիր,սիրել'իս,նրա լվացքը այսօր մաքուր է:Երևի նա լովորել է լվացք անել!!!
-Ոչ,-ասաց ամուսինը,-ուղղակի ես այսօր շուտ եմ արթնացել և մաքրել եմ ապակիները:

воскресенье, 17 марта 2013 г.

Հոմեր Սիմփսոնի իմաստուն խոսքերը

Եթե իսկապես ցանկանում ես ինչ-որ բանի հասնել,ապա պետք է շատ աշխատես դրա համար:Իսկ հիմա սսսսսսսսսս…..հիմա կսկսի լոտոյի խաղարկությունը:

Եկեք խմենք ալկոհոլի`մեր պրոբլեմների սկզբնաղբյուրի և լուծողի կենացը
:

Ստախոսության համար պետք են երկուսը.մեկը ասելու համար,մյուսը`լսելու:
Փորձը դեպի ձախողում տանող առաջին քայլն է:

Իմաստ չեմ գտնում տանից դուրս գալու մեջ:Մեկ է,ամեն անգամ հետ ես գալու:

Ամբողջ կյանքում ես երազել եմ մի բանի մասին միայն`հասնել իմ բոլոր նպատակներին:

Շռայլ եղիր անկողնում:Կիսվիր  բուտերբրոդովդ!!!

суббота, 16 марта 2013 г.

Առավել կարևորը...



Մի անգամ հայրիկը պատժեց իր երեքամյա աղջկան,որովհետև նա փչացրել էր թանկարժեք մատիտների մի ամբողջ տուփը:Նրանք փող չունեին,և այդ մատիտների փողը նրանց համար շատ կարևոր էր:
Չնայած դրան,առավոտյան,փոքրիկ աղջնակը հոր համար նվեր էր բերել:Նա ասաց.
-Սա քեզ համար է,հայրիկ:

Նա սկսեց փոշմանել,նրա համար,որ երեկ գոռացել էր աղջկա վրա:Բայց նորից բարկացավ,երբ հայտնաբերեց,որ տուփը դատարկ է:Նա դիմեց աղջկան.
-Փոքրիկս,դու չգիտես,որ երբ նվեր են տալիս տուփ,ապա դրա մեջ անպայման ինչ-որ բան պետք է լինի:
Փոքրիկը հուզված նայեց հորը և ասաց.
-Հայրիկ,այն դատարկ չէ.ես այն լցրել եմ իմ համբույրներով:Դրանք բոլորը քոնն են,հայրիկ:
Հայրիկը հաճելիորեն զարմացած էր:Նա ծնկի իջավ,քնքուշ գրկեց աղջկան և ներողություն խնդրեց:Այդ օրվանից հայրիկը պահում էր այդ անգին նվերը:Եթե նրա մոտ ինչ-որ բան չէր ստացվում,նա բացում էր տուփը,հիշում էր համբույրները և ամեն ինչ իր տեղն էր ընկնում:Եվ սա հաստատ առավել կարևոր էր նյութական բարիքներից և անիմաստ վեճերից:;

Արդյո՞ք մենք հաճախ չենք սկսել մտածել նյութականի մասին և մոռանալ իրար նվիրել Առավել Կարևորը`սեր,հոգատարություն,համբույրներ և ժպիտներ….

пятница, 15 марта 2013 г.

Love is...այն ժամանակներում


Ծեր զույգի,որոնք իրար հետ ապրում էին արդեն 60 տարի,հարցնում են.
-Ինչպես է ձեզ հաջողվել այսքան տարի միասին լինել:
-Հասկանում եք,մենք ծնվել և մեծացել ենք այնպիսի ժամանակաշրջանում,երբ վնասված իրերը ոչ թե միանգամից թափում,այլ նորոգում էին…

четверг, 14 марта 2013 г.

Ալեքսանդր Կուպրին.աֆորիզմներ

Գրեթե յուրաքանչյուր կին սիրո մեջ ընդունակ է ամենամեծ հերոսության։

Ամենից շատ ես ամաչում եմ ստից, որը միշտ գալիս է վախկոտությունից ու թուլությունից։

Իսկ որտե՞ղ է սերը: Անկաշառ, ինքնազոհ, պարգևների չսպասող սերը: Այն, որի համար ասվում է. «Հզոր, ինչպես մահը»: Հասկանու՞մ ես, այնպիսի մի սեր, որի համար ցանկացած սխրանք գործելը, կյանք զոհաբերելը, տառապանքներին տրվելն ամենևին էլ հոգս չէ, այլ միայն խնդություն:

Սերը պիտի ողբերգություն լինի, աշխարհի մեծագույն գաղտնիքը…

Սերը խելքի, մտքերի, հոգիների, հետաքրքրությունների ամբողջական միաձուլումն է, այլ ոչ թե միայն մարմինների: Սերը հսկայական, մեծ զգացում է, ամենակարող, ինչպես աշխարհը, և ոչ երբեք անկողնում թավալ տալը:

Եթե դու սիրում ես, ապա նրա ամեն ինչը քեզ համար պիտի լինի հաճելի: Եթե նա բանտում է, դու էլ ես նրա հետ բանտում, նա գող է դարձել, իսկ դու նրան օգնիր, նա սնանկ է, իսկ դու այնուհանդեձ նրա հետ ես: Ի՞նչ անսովոր բան կա, թե որ սև հացը չոր է, երբ սիրում ես…

Սիրո հարցում օգնում է միայն սերը:

Բաժանումը սիրո համար նույնն է, ինչ քամին՝ կրակի համար: Այն կհանգցնի փոքրիկ սերը, իսկ մեծը կբորբոքի առավել ուժգին:

среда, 13 марта 2013 г.

Մենք բոլորս մատիտներ ենք...


Երեխան նայում է,թե ինչպես է տատիկը նամակ գրում և հարցնում է.
-Դու ի՞մ մասին ես գրում:
Տատիկը դադարեց գրել,ժպտաց և ասաց.
-Դու գուշակեցիր,բայց կարևորը այն չէ,թե ում մասին եմ ես գրում,այլ այն,թե ինչով եմ ես գրում:Ես ուզում եմ,որպեսզի դու նման լինես այս մատիտին,երբ մեծանաս:
Փոքրիկը երկար նայեց մատիտին,բայց ոչ մի արտասովոր բան չնկատելով ասաց.
-Բայց նա նման է մյուս բոլոր մատիտներին:
-Ամեն ինչ կախված է նրանից,թե ինչպես ես դու նայում առարկաներին:Այս մատիտը օժտված է հինգ հատկանիշներով,որոնք պետք է ունենա յուրաքանչյուր մարդ,ով ուզում է ապրել լիարժեք կյանքով:

вторник, 12 марта 2013 г.

Երկու պարզ հարց :)


Եթե դուք հանդիպել եք հղի կնոջ,որը ունի 8 երեխա,որոնցից երեքը խուլ են,երկուսը`կույր,իսկ մեկը`հոգեկան հիվանդ,իսկ ինքը`կինը,ունի անբուժելի հիվանդություն,արդյո՞ք դուք խորհուրդ կտաք այդ կնոջը ազատվել երեխայից:

Մինչև այս հարցին պատասխանելը կարդացեք ևս մեկը:
Պետք է ընտրել նոր համաշխարհային առաջնորդ:Ահա երեք թեկնածուների տվյալները:
Թեկնածու 1:
Շփվում է ոչ օրինական ճանապարհով վաստակող քաղաքական գործիչների հետ,խորհրդակցում է աստղագետների հետ,ունի երկու կին,ծխում է առանց դադարի և խմում է  8-10 բաժակ մարտինի ամեն օր:
Թեկնածու 2:
Երկու անգամ խույս է տվել քրեական պատասխանատվությունից,քնում է մինչև կեսօր և խմում է օրական  մեկ լիտր վիսկի:
Թեկնածու 3:
Ունի մի շարք շքանշաններ,բուսակեր է,չի ծխում,խմում է միայն գարեջուր և երբեք չի դավաճանել կնոջը:

Երեքից ո՞րին կընտրեիք դուք:

Առաջին թեկնածու: Ֆրանկլին Ռուզվելտ
Երկրորդ թեկնածու: Ուինսթոն Չերչիլ
Երրորդ թեկնածու: Ադոլֆ Հիտլեր

Եվ,ի դեպ,եթե դուք առաջին հարցին  (երեխայից ազատվելու մասին)  պատասխանել եք «այո»,ապա դուք մի քանի վայրկյան առաջ սպանեցիք Բեթհովենին:

понедельник, 11 марта 2013 г.

Ինչո՞վ են տարբերվում դրախտը և դժոխքը


Մի անգամ մի բարի մարդ հանդիպում է Աստծուն և հարցնում նրան.
-Տե'ր,ես ուզում եմ իմանալ ինչ է դրախտը և ինչ է դժոխքը:
Աստված տարավ նրան դեպի երկու դուռ,բացեց մեկը և ուղեկցեց այդ մարդուն դեպի սենյակը:Այդ սենյակում դրված էր կլոր սեղան,որի մեջտեղում կար մի մեծ կաթսա`լի ուտելիքով:Այդ սեղանի շուրջը նստած էին մարդիկ,որոնց դեմքից կարելի էր հասկանալ,որ նրանք շուտով կմահանան սովից:Նրանց բոլորի մոտ կային երկար գդալներ,որոնք կապված էին նրանց ձեռքերին:Նրանք կարող էին լցնել գդալները ուտելիքով,բայց չէին կարող ուտել,քանի որ շատ երկար էին գդալները:
Մարդը ցնցված էր նրանց դժբախտ վիճակը տեսնելով:
Աստված ասաց.
-Դու տեսար դժոխքը:
Հետո Աստված տարավ մարդուն դեպի մյուս դուռը:Պատկերը,որը տեսնում էր մարդը,նույնն էր,նույն սեղանը,նույն ուտելիքով լի կաթսան,բայց այս անգամ մարդիկ երջանիկ զրուցում էիր իրար հետ և կարծես գոհ էին իրենց վիճակից:
Մարդը ասաց.
-Ես չեմ հասկանում:
-Սա միանգամայն պարզ է,-ասաց Աստված,-նրանք ուղղակի սովորել են կերակրել միմյանց:Դժոխքում գտնվողները մտածում են միայն իրենց մասին:

воскресенье, 10 марта 2013 г.

Աֆորիզմներ փոփոխությունների մասին



Գնահատե'ք ձեզ և ձեր ժամանակը.սովորե'ք ասել «ոչ»,փակեք անհետաքրքիր գիրքը,հեռացեք վատ ֆիլմից,ազատվեք չսիրված աշխատանքից և բաժանվեք մարդկանցից,որոնց հանդեպ էլ ոչինչ չեք զգում…

Մեկ օրում հնարավոր չէ փոխել կյանքը,բայց հնարավոր է փոխել մտքերը,որոնք կփոխեն ձեր կյանքը:

Նոր կյանք սկսել հնարավոր է սոցցանցի հին էջով,հին հեռախոսահամարով,բայց միայն ոչ հին մտքերով:

Ինչ կատարվել է մեկ անգամ,կարող է այլևս երբեք չկրկնվել,իսկ այն,ինչ կատարվել է երկրորդ անգամ,կկրկնվի նաև երրորդ անգամ:

Պայմանը,որի պատճառով մարդիկ հանձնվում են-նրանք նկատում են միայն այն,ինչ դեռ կա անելու,բայց չեն նկատում,թե ինչքան բան է արդեն արվել:

Երբեք մի ասա.«Ես սխալվել եմ» :
Ասա. «Օ~յ,ինչ հետաքրքիր ստացվեց» : 

суббота, 9 марта 2013 г.

Սթիվ Ջոբս.ընտրանի


Կրեատիվություն-սա ուղղակի կապ է երկու տարբեր առարկաների մեջ:Երբ ստեղծագործող մարդուն հարցնում են,թե ինչպես են ինչ-որ բան հայտնագործել,նրանք իրենց փոքր-ինչ վատ են զգում,քանի որ նրանք իրականում ոչինչ չեն արել,նրանք ուղղակի նկատել են:Դա այն պատճառով է,որ նրանք ապրել և տեսել են ավելի շատ բան,քան մյուսները,կամ էլ այն պատճառով,որ նրանք ավելի շատ են կշռադատում:

Մենք ուտում ենք սնունդ,որ պատրաստել են ուրիշները:Մենք կրում ենք հագուստ,որը կարել են ուրիշները:Մենք խոսում ենք լեզուներով,որոնք հորինվել են ուրիշներ կողմից:
Կարծում եմ,եկել է ժամանակը,որպեսզի մենք էլ օգուտ տանք մարդկությանը:

Մտածելը,որ շուտով մահանալու ես-հիանալի գործիք է,որը ինձ օգնում է ընդունել կյանքիս ամենակարևոր որոշումները:Այդ միտքը քեզ ազատում է այն մտքից,որ դու կորցնելու ինչ-որ բան ունես:Դա փոփոխությունների առիթ է:Այն մաքրում է հինը,որպեսզի բացի նորի դուռը:

Մենք գտնվում ենք այստեղ,որպեսզի մեր լուման ներդնենք աշխարհի զարգացման մեջ:
Այլապես ինչի՞ համար ենք մենք լույս աշխարհ եկել:

Շատ կարևոր է ունենալ քաջություն առաջնորդվելու  սրտի թելադրանքով և ինտուիցիայով, նրանք իսկապես գիտեն, թե  ինչ եք իրականում դուք ուզում անել:Մնացածը երկրորդական է:

Զբաղվեք սիրելի գործով: Գտեք ձեր իրական կիրքը: Աշխատանքը լավ անելու միակ միջոցը այն սիրելն է:

Մի եղեք բոլորի նման: Մտածեք ոչ ստանդարտ: Ավելի լավ է ծովահեն լինել, քան սովորական նավաստի:

 Նորարարություններ արեք: Նորարարություններն են տարբերում առաջնորդին մնացածներից: Օգտագործեք ձեր ժամանակի կեսը ինչ-որ նոր բան ստեղծելու համար: Բայց միաժամանակ կարողացեք ասել ոչ հազարավոր այլ մտքերի, որպեսզի չստացվի այնպես, որ դուք զբաղվում եք չափից ավելի շատ նորարարություններով: Կենտրոնացեք իսկապես կարևոր նախագծերի վրա: Ձեր շուրջը հավաքեք մարդկանց, ովքեր ցանկանում են ստեղծել լավագույն ապրանքներն աշխարհում:

Մնացե՛ք քաղցած: Մնացե՛ք անխոհեմ:

пятница, 8 марта 2013 г.

Ի՞նչ է մեզ սովորեցրել մայրիկը


Մայրիկը սովորեցրել է- անել անհնարինը.
-Փակի'ր բերանդ և ճաշդ կե'ր:

 Մայրիկը սովորեցրել է- հարգել ուրիշի աշխատանքը.
-Եթե պատրաստվում եք այստեղ իրար սպանել,գնացեք դուրս,ես մի քանի րոպե առաջ եմ մաքրել հատակը:

 Մայրիկը սովորեցրել է- հավատալ Աստծուն.
-Աղոթի'ր,որ սա մաքրվի:

четверг, 7 марта 2013 г.

Ֆինանսական լավատեսություն


Մի փոքրիկ քաղաքում հյուրընկալվել էր մի հարուստ զբոսաշրջիկ:Հարյուր դոլլար թողնելով հյուրանոցի տիրոջ մոտ` նա բարձրացավ տեսնելու հյուրանոցի սենյակները:
Հյուրանոցի տերը,չկորցնելով ոչ մի րոպե,վերցնում է գումարը և վերադարձնում մսավաճառին ունեցած իր պարտքը:Մսավաճառը այդ գումարը տալիս է ֆերմերին`իր պարտքի դիմաց:Ֆերմերը այդ գումարով փակում է ավտոմեխանիկին ունեցած իր պարտքը,որն էլ իր պարտքն է վերադաձնում տեղի խանութներից մեկում:Խանութի տերն էլ իր հերթին վերադարձնում է իր պարտքը այն աղջիկներից մեկին,ով ճգնաժամի պատճառով պարտքով «սպասարկել էր» իրեն:Աղջիկը միանգամից վազում է հյուրանոցի տիրոջ մոտ և նրան վերադարձնում այն գումարը,որը պարտք էր նրան այն սենյակներից մեկի համար,որը նա վարձել էր իր հաճախորդի համար:
Այդ պահին ներքև է իջնում զբոսաշրջիկը և ասում,որ չգտավ իրեն հարմար սենյակ,վերցնում է իր տված գումարը և հեռանում:

Ոչ ոք ոչինչ չստացավ,բայց ամբողջ քաղաքը հիմա ապրում է առանց պարտքերի և լավատեսությամբ նայում է դեպի ապագա…

среда, 6 марта 2013 г.

Դպրոցական փորձ

Փորձագետները դիմեցին դպրոցական ուսուցչական խմբին`օգնություն ակնկալելով:Ուսուցիչներին ասացին,որ նրանց ընտրությունը պատահական չէ,նրանք ընտրվել են իրենց բացառիկ ունակությունների շնորհիվ:Բացի դրանից,նրանց նաև ասվել էր,որ փորձին մասնակցող երեխաների ընտրությունը ևս պատահական չէ,ընտրվել են այն երեխաները,որոնք իրենց ունակություններով զիջում են մնացած երեխաներին:Բայց թե' երեխաները,թե'  նրանց ծնողները այդ մասին ոչինչ չպետք է իմանային:
Ինչպես ենթադրվում էր,ուսուցիչները իրենց զեկույցներում գրել էին,որ երեխաները դասերը հասցնում են բավականին լավ:Բացի դրանից,նրանք նաև գրել էին,որ այդ երեխաների հետ աշխատելը լրիվ ուրիշ բավականություն է նրանց պատճառում,և նրանք կուզենային այդ երեխաների հետ միշտ աշխատել:
Այս փորձի մեջ կար մի գաղտնիք:Ուսուցիչները չգիտեին,որ իրենց ընտրություն ոչնչի հետ կապ չուներ,և աշակերտների,և ուսուցիչների ընտրությունը լրիվ պատահական էր:
Բայց քանզի սպասելիքները մեծ էին,արդյունքները ևս եղան այդպիսին:Այն պատճառով,որ ուսուցիչները,թե իրենց,թե աշակերտներին համարում էին իրենց բացառիկ,ապա նրանք ստացան բացառիկ արդյունք:
Իսկ ի՞նչ է սա նշանակում:
Սա նշանակում է, որ  մեր և մեր շրջապատի մասին մեր պատկերացումները կարող են փոխել մեր կյանքը:


Related Posts Plugin for WordPress, Blogger...