вторник, 19 марта 2013 г.

Կախարդական նվեր



Լինում է,չի լինում,մի երիտասարդ տղա է լինում:Նա երազում էր ունենալ այնպիսի ակնոցներ,որոնցով նա կկարողանար տեսնել մարդկանց սրտերն ու մտքերը:Եվ նրա ցանկությունն իրականացավ:
Ուրախացավ տղան և սկսեց հետաքոտել մարդկանց:Բայց նրան մեծ հիասթափություն էր սպասվում.մարդկանց մտքերը զբաղված էին ամենափոքր և ամենաաննշան հարցերով,իսկ մարդկանց սրտերում նա գտավ միայն նախանձ և թշնամություն:Տղան սկսեց տխրել.այնքա~ն տհաճ էր այդ ամբողջը,այնքա~ն անհետաքրքիր:Ոչ ոքի հետ նա չէր կարողանում շփվել,նույնիսկ ընկերներն էին նրան վանող թվում:Բայց ամենաահավորն այն էր,որ տղան այլևս չէր կարող հանել այդ ակնոցները:
Տղան սկսեց այնքան նեղվել,որ որոշեց.ավելի լավ է մեռնել,քան ապրել այսպես`ամենատես:
Մի օր նրա մոտ եկավ Հրեշտակը և ասաց. «Դու կատարելություն ես փնտրում ուրիշների մեջ,բայց չես փորձում քեզ տեսնել»:Հրեշտակը այնպես արեց,որ տղան տեսնի իր սիրտը:Եվ նա այնտեղ իր`անհանգստություններով,չարությամբ և նեղվածությամբ,համարյա սևացած ու մոխրացած սիրտը:Տղան բացականչեց. «Ես ամեն ինչ հասկացա»:Եվ ակնոցները ընկան տղայի ոտքերի առջև:

«Սիրի'ր մերձավորիդ այնպես,ինչպես ինքդ քեզ»-այսպես է ասվում տիեզերքի ամենաճշմարիտ ու ամենահին գրքի`Աստվածաշնչի մեջ:Բայց այս արտահայտության իմաստը ոչ միայն բառերի իմաստի,այլ նաև նրանց հերթականության մեջ է:Այն պետք է կարդալ հակառակ ուղղությամբ:
Այսինքն`ուրիշին սիրելու համար նախ պետք է քեզ սիրես:
Սիրե'ք ձեզ,մնացած մարդկանց և Աստծուն,և դուք երջանիկ կլինեք:

Комментариев нет:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...