суббота, 23 марта 2013 г.

Օգնություն վերևից



Մի անգամ Զևսը և Հերան նստել էին ամպերի վրա և նայում էին մարդկանց:Հանկարծ Հերան նկատեց մի տղամարդու,որը պառկել էր ծառի կոճղի մոտ և դառը արցունք էր թափում:Նա շատ խեղճ էր.հագուստը ամբողջովին պատառոտված էր,իսկ կոշիկների վրա այլևս «հալ» չկար:
Հերան խղճաց այդ տղամարդուն և խնդրեց Զևսին.
-Տեսնում ես,ա~յ այն մարդուն,որը լացում է,օգնի'ր նրան:
-Ես մի քանի անգամ փորձել եմ,բայց նա դեռ պատրաստ չէ,-պատասխանեց Զևսը:
Բայց Հերան շատ էր խղճում էր այդ տղամարդուն և մեկ անգամ էլ փորձեց ղնդրել Զևսին.
-Ինչպիսի անսիրտն ես դու:Չէ ՞ որ դու ոչինչ չես կորցնի,եթե օգնես այդ խեղճ մարդուն:Տե'ս,նա ո'չ ուտելու բան ունի,ո'չ հագնելու:
Զևսը ծիծաղեց.
-Լավ,ես կկատարեմ քո խնդրանքը:Բայց իմացի'ր,նա դեռ պատրաստ չէ:
Եվ անամպ երկինքը մի պահ մթգնեց,կայծակը ժայթքեց:Կարծես աշխարհը մի ակնթարթ կանգ առավ:Եվ ահա նորից ամեն ինչ իր տեղն ընկավ` ժպտաց արևը և սկսեցին դայլայլել թռչունները:
Այդ պահին աղքատ մարդու ճանապարհին հայտնվեց մի պարկ`լի ոսկով ու փողով:Տղամարդը վեր կացավ` առանց գլուխը բարձրացնելու,քայլեց և մի փոքր քայլելուց հետո ոտքով հարվածեց պարկին:Վախենալով,որ կոշիկները ամբողջովին կպատառոտվեն,նա գնաց մյուս կողմ:Տխրությամբ տեսնելով,որ կոշիկի վրա նոր անցք է հայտնվել,նա փնթփնթալով առաջ գնաց…

Եթե դուք օգնության եք սպասում վերևից,պատրաստ եղեք այն ընդունել…

Комментариев нет:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...