четверг, 14 марта 2013 г.

Ալեքսանդր Կուպրին.աֆորիզմներ

Գրեթե յուրաքանչյուր կին սիրո մեջ ընդունակ է ամենամեծ հերոսության։

Ամենից շատ ես ամաչում եմ ստից, որը միշտ գալիս է վախկոտությունից ու թուլությունից։

Իսկ որտե՞ղ է սերը: Անկաշառ, ինքնազոհ, պարգևների չսպասող սերը: Այն, որի համար ասվում է. «Հզոր, ինչպես մահը»: Հասկանու՞մ ես, այնպիսի մի սեր, որի համար ցանկացած սխրանք գործելը, կյանք զոհաբերելը, տառապանքներին տրվելն ամենևին էլ հոգս չէ, այլ միայն խնդություն:

Սերը պիտի ողբերգություն լինի, աշխարհի մեծագույն գաղտնիքը…

Սերը խելքի, մտքերի, հոգիների, հետաքրքրությունների ամբողջական միաձուլումն է, այլ ոչ թե միայն մարմինների: Սերը հսկայական, մեծ զգացում է, ամենակարող, ինչպես աշխարհը, և ոչ երբեք անկողնում թավալ տալը:

Եթե դու սիրում ես, ապա նրա ամեն ինչը քեզ համար պիտի լինի հաճելի: Եթե նա բանտում է, դու էլ ես նրա հետ բանտում, նա գող է դարձել, իսկ դու նրան օգնիր, նա սնանկ է, իսկ դու այնուհանդեձ նրա հետ ես: Ի՞նչ անսովոր բան կա, թե որ սև հացը չոր է, երբ սիրում ես…

Սիրո հարցում օգնում է միայն սերը:

Բաժանումը սիրո համար նույնն է, ինչ քամին՝ կրակի համար: Այն կհանգցնի փոքրիկ սերը, իսկ մեծը կբորբոքի առավել ուժգին:
Հազար անգամ կարող է սիրել մարդը,բայց միայն մեկ անգամ է սիրում:

Մարդկանց ստվերները կարծում են,թե սիրում են,բայց նրանցից միայն մեկին է Աստված սեր ուղարկում:

Ես ինքս գիտեմ,որ երիտասարդ և գեղեցիկ եմ մարմնով,բայց հաճախ ինձ թվում է,թե ես 90 տարեկան եմ:
Մաշվել է հոգիս…

Նա ինձ սկսեց ատել,որովհետև ես սկսել էի խմել,կամ…ես չգիտեմ,երևի ես սկսեցի խմել,որովհետև նա ինձ սկսեց ատել:

Յուրաքանչյուր կին,ով սիրում է-թագուհի է:

Նույնիսկ ծաղիկները հայրենիքում յուրահատուկ են բուրում:

Ոչ թե ուժի,ճկունության,խելքի,տաղանդի մեջ է երևում անհատականությունը,այլ սիրո:

Աստված կամ բնությունը,-ես ինքս էլ կոնկրետ չգիտեմ,-որոնք տվել են մարդուն ուժ,խելք,տվել են նաև մարդուն երկու անխուսափելի ծուղակներ` ապագայի անհայտությունը և անցյալի անվերադարձելիությունը:

Комментариев нет:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...