
Չկա հայրենասիրություն-չկա հոգևոր Հայրենիք:Եղածը լոկ աշխարհագրական սահմաններն են:
Չկա հրեշ,որ կարողանար գերազանցել անհայրենասերին,որ հոգեբանորեն անտարբեր է դեպի երկիրն ու ժողովուրդը:
Անհայրենասեր ժողովուրդը,եթե այսօր չէ,անհայրենիք կդառնա վաղը:
Սուրբ,հերոս,բարեգործ-սրանք կենդանի անհեթեթություններ են մեր կյանքում,եթե միաժամանակ հայրենասեր և արի չեն:Անհայրենասեր հայ-այդ դժբախտը նման է այն թագավորին,որի մասին պատմությունն ասում է հեգնանքով.«Միայն գահ բարձրացավ»:
Ժողովուրդների մեջ մի ստոր տարր կա`անհայրենասերները:
Անհայրենասեր ժողովուրդ,ասել է`անիդեալ և աննպատակ ժողովուրդ,որ իրենից ներկայացնում է մի տրցակ,բայց ոչ թե մի մարմին,«անհատների փոշի»,բայց ոչ գրանիտե ժայռ,որպիսին պիտի լինեն ժողովուրդները`միջազգային արնոտ փոթորիկներից պաշտպանվելու համար:
Հերիք է,որ մի ժողովուրդ դառնա անհայրենասեր,որպեսզի համարվի պատրաստի որս, և նրա երկիրը բաժանվի իր հարևանների միջև:
Ապագան վտանգված ժողովուրդը,ինչպիսին է մերը,նորանոր աղետներից խուսափելու համար մի հատիկ միջոց ունի-բարձր հայրենասիրությունը,այնպիսին,որով քաղցրանում են մեր հավաքական թե անձնական ցավերը:
Հայրենասիրությունը ժողովուրդներին ներշնչում է առաքինություններ,որոնց շնորհիվ նրանք դառնում են և մնում ապահով ու հարգված:
Գինետնային հայրենասիրությունը,որ բավականին դավանողներ ունի մեր մեջ,այնքան էլ հեռու չէ անհայրենասիրությունից:
Դատապարտելի է նաև պայմանական հայրենասիրությունը:Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից,ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից:
Կան այնպիսիները,որոնք իբրև թե սիրում են Հայրենիքը,բայց որովհետև սիրում են և մարդկությունը,գործնականում մնում են անտարբեր թե դեպի մեկը,թե դեպի մյուսը:Սրանք նույնպես հակազգային ուժ են:Սխալվում են ազգային պարտականության դասալիքները`կեղծ ընկերավարականը,համայնավարը,անիշխանականը:
Հայրենասեր լինել չի նշանակում օտար ժողովուրդների թշնամին լինել:Դա նշանակում է,թե այդ օտարները կարող են մեր թշնամին դառնալ:
Հզորանալու մի իմաստուն ճիգ է հայրենասիրությունը:
Комментариев нет:
Отправить комментарий