понедельник, 8 апреля 2013 г.

Իրական հավատը

Երբ Մարդը դեռ փոքր էր,տատիկը միշտ ասում էր նրան.«Թոռնի'կս,երբ կմեծանաս,և քո հոգում միայն թախիծ լինի`գնա եկեղեցի և քո հոգին կթեթևանա» : Մեծացավ Մարդը:Նրա համար ապրելը սկսեց անտանելի դառնալ,այդ ժամանակ նա հիշեց տատիկի խոսքերը և գնաց եկեղեցի:
Այնտեղ նրան է մոտենում մի կին և ասում.«Ձեռքերն այդպես չի' կարելի պահել»:
Երկրորդն է գալիս.«Ճիշտ տեղում չես կանգնել»:
Երրորդն է գոռում.«Ճիշտ չես հագնված»:
ԵՎ այդ պահին գալիս է մեկը և խորհուրդ տալիս.«Ավելի լավ կլինի,հիմա դուրս գաք այստեղից,գնեք գիրք,որը ձեզ կսովորեցնի,թե ինչպես է պետք պահել եկեղեցում,այնուհետև վերադառնաք այստեղ»:
Դուրս եկավ մարդը եկեղեցուց,նստեց և սկսեց աղիողորմ լացել:Եվ լսեց ձայն.
-Ի՞նչու ես լացում,որդի'ս:
Մարդը բարձրացրեց գլուխը և տեսավ Աստծուն:Այդ ժամանակ մարդը ասաց.
-Տ'եր,ինձ եկեղեցի չեն թողնում:
Մարդուն գրկելով`Աստված ասաց.
-Մի' լացիր,նրանք ինձ էլ վաղուց եկեղեցի չեն թողնում…

Комментариев нет:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...