вторник, 9 апреля 2013 г.

Որոշում կայացնելու յուրահատկությունները

Մի գնորդ Աֆրիկայում գնեց ալմաստ,որի ձվի չափեր ուներ:Բայց քարի մեջ անցք կար:
Գնորդը քարը ցույց տվեց մի ոսկերչի,որը զարմանքից գոռաց և ասաց.
-Այս ալմաստը պետք է բաժանել երկու մասի,որոնցից յուրաքանչյուրը առավել թանկ կլինի,քան ամբողջական ալմաստը:Բայց անզգույշ հարվածը կարող է այն բաժանել շատ փոքր մասերի,որոնք կարող եք վաճառել աննշան գումարով:Ես այդպիսի պատասխանատվություն չեմ վերցնի ինձ վրա:
Այսպես էին արտահայտվում նաև մյուս ոսկերիչները,որոնց մոտ գնում էր ալմաստի տերը:Բայց մի անգամ Լոնդոնից գալիս է հայտնի մի ոսկերիչ:Ոսկերիչը երկար զննելով քարը`նույնն ասաց:Գնորդը ասաց,որ նա այս պատասխանը անգիր գիտի:Այդ ժամանակ ոսկերիչը համաձայնեց`աշխատանքի դիմաց մեծ գին պահանջելով:
Երբ գնորդը համաձայնվեց,ոսկերիչը կանչեց իր երիտասարդ վարպետին:Երիտասարդ վարպետը վերցրեց ալմաստը,դրեց սեղանին և մի հարվածով ալմաստը բաժանեց երկու հավասար մասերի:
Զարմացած գնորդը հարցրեց.
-Երբվանի՞ց է այս տղան ձեզ մոտ աշխատում:
-Ընդամենը երրորդ օրն է:Ուղղակի նա չգիտեր այս քարի արժեքը և պինդ հարվածեց քարին:

Ինչքան երկար ենք մտածում հարցի շուրջ,այնքան դժվար է դառնում որոշում կայացնելը:
Բայց հաճախ այն,ինչ պետք է դա 10 վայրկյան է, 10 վայրկյան խելահեղ խիզախություն…
Օճառային պղպջակի կյանքի ժամանակահատվածը…
Գործե'ք,բացահայտե'ք,սերմանե'ք ձեր մեջ համառություն և կանգունություն:
Չ՞է որ անդունդը մեզ խորն է թվում միայն այն ժամանակ,երբ կանգնած ես նրա եզրին….

Комментариев нет:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...