
Երբ իմ շրթունքները մրմնջում են ցեղի մասին,աջս ցույց է տալիս Հայաստանը:
Հայաստան.նա.ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չիմացավ և վաղը պիտի չուզենա մեռնել`քո զավակը չէ,հայ չէ:
Երբեք այնքան անհայրենիք չենք,քան երբ դադարել ենք մտածել,գործել,զոհաբերել մեր Հայրենիքի համար:
Կրոնների պես հայրենիքներն էլ են պահանջում,որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք ու մաքրամաքուր:
Մի ժողովուրդ,որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև`հաղթական հայրենիք չի ունենա:
Անհատ,հավաքականություն.սրանք հավիտենականին կապվում են իրենց հայրենիքի միջոցով:
Հոգեբանորեն անհայրենիք է նա,ով պատրաստ չէ ամեն վայրկյան մեռնելու իր հայրենիքի համար:
Իմ հոգին զույգ հենարաններ ունի`Աստված և Հայրենիք:
Հայ մարդ,կասկածելի է հայրենասիրությունդ,եթե գոյությանդ իմաստն ու դրոշը հայրենիքդ չէ:
Հայրենիքս և ես`մենք լծորդված ենք իրար ինչպես հոգի և մարմին,ինչպես նպատակ և միջոց. նա գերագույն նպատակ է,ես` միջոց:
Հայրենիքի համար ապրում և մեռնում է ոգու մարդը,միայն նմանը:
Սրտի և իմաստության տեր դասական ժողովուրդները մահապատժի փոխարեն տարագրությամբ պատժում էին դժբախտ ենթակային, նրան զրկելով հայրենի հողից և ջրից օգտվելու իրավունքից:Այն ժամանակ էլ,ինչպես այսօր,սրտի աստվածություն էր հայրենիքը:
Հավիտենականի զգացումն է ծնունդ տվել հայրենիքին,սրբության զգացումը`հայրենասերներին:
Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից,եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք:
Հայաստան`քեզ սիրտը ծնեց,դու ապրում ես սրտերի մեջ և ջերմաջերմ սրտերի շնորհիվ միայն:Գուցե եղել են և անսիրտ խելոքներ,որ սիրել են քեզ,բայց նրանք չեն խաչվել,չեն մեռել քեզ համար:Հայրենիքի համար մեռնում է,հերոսանում է մեծ սրտի տերը միայն:
Հայրենիքից զատ,հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները:
Ինչպես աչքս`լույսը,այնպես էլ սիրտս Հայաստանն է փնտրոմ:Ապրում եմ`մի օր հայրենի լեռների վրա մեռնելու հույսով:Պիտի ուզեի մեռնել,հենց որ մեռնի այդ հույսը:
«Ռազմիկ» 1941 թ., թիվ 2
Комментариев нет:
Отправить комментарий