вторник, 2 апреля 2013 г.

Հնարավորություն ունեն բոլորը


Հայտարարության մեջ գրված էր.''Վաճառվում է տուն ծովի մոտ,երեք հարկ:Լողավազանով և բակով:Գինը-1$':
-Սու'տ,-այս տեսնելով ասաց անտուն մեկը և շպրտեց թերթը:Ուտելիք փնտրելու ժամանակ`բակերից մեկում`պատի վրա տեսավ հայտարարություն,որում գրված էր. ''Վաճառվում է տուն ծովի մոտ,երեք հարկ:Լողավազանով և բակով:Գինը-1$':Անտունը մտածեց,որ հերթական կատակն է և փնթփնթալով առաջ գնաց:Ճանապարհին մի մեծ պաստառ կար,որտեղ գրված էր.''Վաճառվում է տուն ծովի մոտ,երեք հարկ:Լողավազանով և բակով:Գինը-1$':
Այս տեսնելով`անտունը մտածեց ստուգել,թե ով է այդ անխելքը,որը որոշել է այդպիսի բան գրել:Եվ,քանի որ կորցնելու ոչինչ չուներ,բացի վերջին մեկ դոլլարից`գնաց հայտարարության մեջ գրված հասցեով:
Հասնելով այդ տանը`անտունը զանգեց դուռը:Դուռը բացեց մի գեղեցիկ կին::
-Կներեք,ես հայտարարությամբ եմ այստեղ եկել:Սա կատակ չէ՞:
-Ի՞նչ եք ասում,ամեն ինչ ճիշտ է:Դուք ճիշտ հասցեով եք եկել:
-Ես ուզում եմ հարցնել գնի համար,այն իրո՞ք մեկ դոլլար է:Դա այդպե՞ս է:
-Այո,մեկ դոլլար:Եթե Ձեզ հետաքրքիր է,կարող եք նայել տունը:
Տեսածից ավելի քան գոհ լինելով`անտունը տվեց իր վերջին դոլլարը և ձեռք բերեց այդ հիանալի տունը:
Բայց,այնուամենայնիվ,նա ցանկացավ իմանալ ինչու է տան գինը այդքան ցածր:Հարցին կինը,ծիծաղելով,պատասխանեց.
-Իմ ամուսինը մահանալուց առաջ խնդրեց,որ ես վաճառեմ այս տունը և ամբողջ գումարը փոխանցեմ նրա սիրուհու հաշվին:Ինչպե՞ս կարող էի ես նրա վերջին ցանկությունը չկատարել:
Հայտարարությունը արդեն կես տարի էր ինչ կար քաղաքի տարբեր ծայրերում,բայց Դուք միակն էիք,ով արձագանքեց դրան:Հաջողություն:
Այս ասելով`կինը հեռացավ:

Բոլորին է տրվում հնարավորություն:Ուղղակի պետք է հավատալ,որ անհնարինը կարող է կատարվել:

Комментариев нет:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...