четверг, 11 апреля 2013 г.

Ինչպե՞ս ենք մենք կառուցում մեր կյանքը


Լինում է,չի լինում,մի շինարար է լինում:Ամբողջ կյանքում նա տներ էր կառուցել հիմա արդեն ուզում էր թոշակի անցնել:
-Ես հեռանում եմ աշխատանքից,-ասաց նա իրեն աշխատանք տվողին,-թոշակի եմ անցնում:Ուզում եմ պառավիս հետ թոռնիկներիս դաստիարակել:
Տերը շատ վրդովվեց,որ բաժանվելու է այդ մարդուց և հարցրեց նրան.
-Լսի'ր,արի այսպես անենք,դու կառուցիր քո վերջին տունը և գնա թոշակի:
Շինարարը համաձայնվեց:Նոր նախագծի համաձայն`շինարարը պետք է տուն կառուցեր փոքր ընտանիքի համար:Եվ սկսվեց`համաձայնություններ,ստուգումներ,անհրաժեշտ ապրանքների գնումներ…
Շինարարը շտապում էր,քանի որ նա վաղուց իրեն թոշակառու էր պատկերացնում:
Ինչ-որ բան կիսատ էր անում,ինչ-որ բան շտապեցնում էր,գնում էր ոչ նորմալ ապրանքներ,քանի որ դրանք արագ էին տեղ հասնում:
Նա զգում էր,որ իր ամենալավ աշխատանքը չի դա,բայց արդարանում էր նրանով,որ դա իր վերջին գործն է:Երբ վերջացրեց աշխատանքը`կանչեց տիրոջը:
Վերջինս նայեց տունը և ասաց.
-Գիտես,իսկ սա հենց քո' տունն է:Վերցրու'  բանալիները և վայելի'ր:Բոլոր փաստաթղթերը արդեն դասվորված են:Սա քո նվերն է`ֆիրմայի կողմից…
Թե ինչ էր զգում շինարարը,գիտեր միայն ինքը…
Նա ամոթից ամբողջովին կարմրել էր:Բոլորը ծափահարում և շնորհավորում էին նրան:Բայց նրանց կարծիքով շինարարը կարմրել էր ոչ թե ամոթից`ինչպես իրականում էր,այլ ուրախությունից:
Նա հասկանում էր,որ կառուցման ժամանակ արած սխալները և պրոբլեմները հիմա իր պրոբլեմներն էին:Եվ հիմա նա ստիպված էր ապրել այն տանը,որ վատ էր կառուցել հենց ինքը…

Մենք բոլորս շինարարներ ենք:Մենք կառուցում ենք մեր կյանքը այնպես,ինչպես վերոնշյալ շինարարը մինչև թոշակի անցնելը:Մենք ջանք չենք գործադրում մեր կյանքը կառուցելիս`կարծելով,որ այս շինարարության արդյունքը մեզ համար բնավ կարևոր չի լինելու:Ինչի՞  համար են զուր ջանքերը…Բայց հետո հասկանում ենք,որ ապրում ենք այն տանը,որը կառուցել ենք մենք ինքներս:
Չէ՞  որ այն,ինչ մենք անում ենք այսօր,մեզ համար մեծ նշանակություն է ունենալու::
Հենց այսօր մենք կառուցում ենք այն տունը,որում ապրելու ենք վաղը…

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Related Posts Plugin for WordPress, Blogger...