среда, 13 марта 2013 г.

Մենք բոլորս մատիտներ ենք...


Երեխան նայում է,թե ինչպես է տատիկը նամակ գրում և հարցնում է.
-Դու ի՞մ մասին ես գրում:
Տատիկը դադարեց գրել,ժպտաց և ասաց.
-Դու գուշակեցիր,բայց կարևորը այն չէ,թե ում մասին եմ ես գրում,այլ այն,թե ինչով եմ ես գրում:Ես ուզում եմ,որպեսզի դու նման լինես այս մատիտին,երբ մեծանաս:
Փոքրիկը երկար նայեց մատիտին,բայց ոչ մի արտասովոր բան չնկատելով ասաց.
-Բայց նա նման է մյուս բոլոր մատիտներին:
-Ամեն ինչ կախված է նրանից,թե ինչպես ես դու նայում առարկաներին:Այս մատիտը օժտված է հինգ հատկանիշներով,որոնք պետք է ունենա յուրաքանչյուր մարդ,ով ուզում է ապրել լիարժեք կյանքով:
Առաջինը. դու կարող ես հանճար լինել,բայց չպետք է մոռանաս քեզ ուղղորդող Ձեռքի մասին:Մենք այդ ձեռքն անվանում ենք Աստված:Վստահի'ր այդ ուժին և սովորի'ր զգալ այն:

Երկրորդը. որպեսզի գրեմ,ես ստիպված եմ սրել մատիտը:Այդ գործընթացը փոքր-ինչ ցավոտ է նրա համար,բայց դրանից հետո այն ավելի գեղեցիկ է գրում:Սովորի'ր տանել ցավը,հիշելով,որ այն պնդացնում և կատարելագործում է քեզ:

Երրորդը. երբ օգտվում ես մատիտից,միշտ կարելի է ջնջել այն,ինչ սխալ ես համարում:Հիշի'ր,որ ինքդ քեզ ուղղելը վատ չէ.երբեմն այն միակ եղանակն է,որով կարող ես չշեղվել ճիշտ ուղուց:

Չորրորդը. մատիտի մեջ կարևորը ո'չ փայտն է,որից այն պատրաստված է,ո'չ նրա ձևը,կարևոր է միայն նրա մեջ գտնվող գրաֆիտը:

Եվ վերջապես,հինգերորդը.մատիտը միշտ իրենից հետո հետք է թողնում:Այդ նույն եղանակով էլ դու ես քո հետևից հետք թողնում.այնպես որ մտածիր ամեն քայլդ անելուց առաջ:

Комментариев нет:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...