Հոգնած անհանգիստ և աղմկոտ քաղաքից,որտեղ նրան ամեն ինչ շեղում էր հանգստությունից ու ինքնամեդիտացիայից,մի մարդ որոշեց գտնել ավելի հանգիստ և անաղմուկ վայր:
Նա տեղափոխվեց անտառ,որտեղ չկար ոչ մի մարդ,բայց չկարողացավ կենտրոնանալ,որովհետև նրան խանգարում էր թռչունների դայլայլը:Նա դայլայլի ներքո չէր կարողանում «լսել» իր ներքին ձայնը:
Հանգստության փնտրտուքների մեջ,մարդը գնաց քարանձավում ապրելու,բայց այնտեղ էլ նրան խանգարեցին ջրի ձայները:
Այդ ժամանակ նա կառուցեց իր համար ձայնամեկուսիչ պատերով տուն,փակեց դռները,լուսամուտները և փակվեց այնտեղ:
Բայց այդ կատարյալ լռության մեջ էլ ավելի ու ավելի բարձր էր հնչում «թիկ-թակ…թիկ-թակ»-ը: Նյարդայնանալով այդ ձայնից`նա վերցրեց իր թևից կապված ժամացույցը և ջարդեց այն:
Նստեց,հանգստացավ,խորը շունչ քաշեց,սկսեց գոհանալ իր վիճակից և հանկարծ լսեց իր սրտի`ամեն վայրկյան ուժգնացող ձայնը`«տուկ-տուկ…տուկ-տուկ» :
Բոլոր պրոբլեմները,ինչպես նաև նրանց լուծումները,ոչ թե գտնվում են արտաքին միջավայրում,այլ ինչ-որ տեղ`մեր մեջ,մեր սրտերում:Իմաստ չկա փնտրել լավը այնտեղ,որտեղ մենք չկանք,միայն իմաստ կա լավը փնտրել այնտեղ,որտեղ մենք կանք…
Комментариев нет:
Отправить комментарий