пятница, 1 марта 2013 г.

Ինչու՞ են մարդիկ գոռում


Մի անգամ ուսուցիչը հարցրեց իր աշակերտներին.
-Ինչու՞  են մարդիկ գուռում կռվելու ժամանակ:
-Որովհետև կորցնում են ինքնատիրապետումը,-ասաց մեկը:
-Բայց ինչու գոռալ,եթե այդ մարդը գտնվում է քո կողքին,-հրացրեց ուսուցիչը,-չի կարելի նրա հետ խոսել ցածրաձայն:Ինչու բղավել:
Աշակերտները առաջարկում էին իրենց պատասխանները,բայց դրանցից ոչ մեկը չէր բավարարում ուսուցչին:Վերջիվերջո նա բացատրեց.
Երբ մարդիկ դժգոհ են միմյանցից և կռվում են,նրանց սրտերը բաժանվում են միմյանցից:Որպեսզի այդ հեռավորության վրա մարդիկ կարողանան իրար լսել,նրանք ստիպված բղավում են:Այնքան ուժգին են նրանք վիճում,այնքան բարձրաձայն են գոռում:
-Իսկ ի՞նչ է կատարվում,երբ մարդիկ սիրահարվում են:
Նրանք չեն գոռում,ընդհակառակը,խոսում են ցածր:Դա հետևանք է նրա,որ նրանց միջև հեռավորությունը շատ փոքրիկ է:
-Իսկ ի՞նչ է կատարվում,երբ մարդիկ ավելի ուժգին են սիրահարվում,-շարունակեց ուսուցիչը:
Նրանք չեն խոսում,այլ միայն շշնջում են և նրանց սրտերն ավելի են մոտենում:Վերջում նույնիսկ շշնջալ պետք չի,նրանք միայն նայում են նայում են միմյանց և հասկանում են ամեն ինչ առանց խոսքերի:Այդպես լինում է այն ժամանակ,երբ իրար հետ երկու սիրող մարդիկ են:
Եվ այսպես,երբ վիճում եք,մի թողեք ձեր սրտերին հեռանալ իրարից ,մի արտասանեք այնպիսի բառեր,որոնք էլ ավելի կմեծացնեն ձեր միջև հեռավորությունը:Գուցե գա այնպիսի օր,երբ այդ հեռավորությունը այնքան կմեծանա,որ դուք երբեք չեք գտնի հետդարձի ճամփան:
Սի'րեք զմիմյանց:

Комментариев нет:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...