четверг, 21 марта 2013 г.

Օդրի Հեփբերնի գեղեցկության գաղտնիքները

Էլ ումի՞ց,բացի Օդրիից`մի քանի սերնդի կանանց իդեալից,պետք է իմանալ կանացի գեղեցկության մասին:

 Որպեսզի շրթունքներդ դառնան գերող,ասա' բարի խոսքեր:

Որպեսզի աչքերդ գեղեցիկ լինեն,բարություն ճառագի'ր:

Որպեսզի կազմվածքդ սլացիկ լինի,կիսվի'ր կերակուրովդ աղքատների հետ:

Որպեսզի մազերդ փայլող և հմայիչ լինեն,մի' արգելիր երեխաներին խաղալ նրանց հետ:

Վստահ լինելու համար քայլիր այն մտքով,որ դու մենակ չես:

Երբեք ոչ ոքի մի' լքիր:

Եթե քեզ օգնության ձեռք է հարկավոր,ապա հիշի'ր.որ այն միշտ քեզ հետ է`քո սեփական ձեռքը:Հետո,կհասկանաս,որ քո երկու ձեռքերը նրա համար են,որ մեկով օգնես ինքդ քեզ,մյուսով`ուրիշներին:

Կնոջ գեղեցկությունը ո'չ նրա հագուստի,ո'չ կազմվածքի և ո'չ էլ սանրվածքի մեջ է:
Այն կնոջ աչքերի փայլի մեջ է: Չէ որ աչքերը սրտի դռներն են,որտեղ ապրում է սերը:

Կնոջ գեղեցկությունը մեծանում է նրա հետ միասին:

                   

2 комментария:

Related Posts Plugin for WordPress, Blogger...