Ամեն առաջնորդ ըստ իր պատկերի է դիմակերտում իր ժողովրդին:
Ճշմարիտ մտավորականություն ասել է`ազգի հոգևոր ընտրանին, առաջնորդությունը: Ստամտավորականություն է դա,եթե այդպիսին չէ:
Այնտեղ,որտեղ ճշմարիտ մտավորականությունն առաջնորդի իր դերի մեջ չի` այնտեղ կույր է ժողովուրդը, նաև`պառակտված:
Ժողովուրդները հաճախ ունակարար ենթարկվում են նաև իրենց ձախավեր առաջնորդներին, բայց ներում են նրանց:
Ուր զորավոր առաջնորդ չկա` այնտեղ ոգու կյանք չկա,իսկ ուր այդ վերջինը չկա`այնտեղ խանդավառներ,մարտիկներ,գերզոհաբերվողներ չկան:
Ազգերը չեն ունեցել և պիտի չունենան ավելի մեծ թշնամի, քան նյութապաշտ առաջնորդը:
Այն մտավորականությունը,որը գրքի ծնունդ է և ոչ թե իր ցեղի մեծության ու տառապանքի` կեղծ և անպտուղ մտավորականություն է:
Առաջնո՞րդ ես`ուրեմն,եղիր ազնիվ,ազնիվ եղիր,էլի ազնիվ խղճմտանքիդ հանդեպ,դա ճակատագրական նշանակություն ունի ժողովրդիդ ճակատագրի համար:
Մի ժողովուրդ ցեղորեն այնքան արթուն է,որքան դա զգայուն է դեպի իր մարգարեների, իր ընտրանիի կանչերը:
Կա մտավորականի ավելի վտանգավորը`նա,փարիսեցիների և դպիրների նման լավ է ուսուցանում,բայց վատն ու վատն է գործում:
Զորավոր և օրհնաբեր է այն առաջնորդը,որի կամքը օժտված է իր ցեղի ամենադրական հատկություններով:
Երբ մի ժողովրդի մեջ ճշմարիտ առաջնորդի երևալը ցնծության,փառաբանության և պաշտպամունքի փոխարեն արժանանում է օձաթույն նախանձի,թշնամանքի ու մատնության.պետք է ընդունել, որ այդ ժողովուրդը դեռ արժանի է իր հին ճակատագրին:

Комментариев нет:
Отправить комментарий