среда, 17 апреля 2013 г.
Էրիխ Մարիա Ռեմարկ.աֆորիզմներ
Եթե ձեր երազանքը հեշտությամբ է ի կատար ածվել, կնշանակի դա անպետքություն էր, այլ ոչ թե երազանք:
Եթե դեռ ցանկանում ես ապրել, կնշանակի, որ դեռ սիրելի ինչ-որ բան ունես: Այդպես, իհարկե, դժվար է,բայց միևնույն ժամանակ հեշտ է:
Իսկ գիտե՞ք, թե ամենասարսափելին որն է: Իբրև գաղտնիք ձեզ կխոստովանեմ, որ ամենդժվարն այն է, երբ վերջիվերջո ամեն բանի հետ համակերպվում ես:
Իսկ խնայողությունն ինչի՞ համար է...չէ՞ որ քեզ նույնպես չեն խնայում:
Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին:
Հրաժեշտի ժամանակ ամենաճիշտ բանը գնալն է:
Ինչպե՞ս կարող է սերը կատարյալ լինել, եթե ես ամեն գիշեր կորցնում եմ քեզ` աչքերս փակելով:
Կնոջը կամ պետք է աստվածացնել,կամ թողնել ու հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի:
Նա նայում էր աղջկա դեմքին, որը ստվերել էր ողջ աշխարհը: Նայում և հասկանում էր, որ միայն սիրահարվածի ֆանտազիան կարող է այդ դեմքում տեսնել այդքան խորհրդավորություն: Նա գիտեր, որ ավելի գեղեցիկ դեմքեր էլ կան, ավելի խելացի, ավելի մաքուր, բայց գիտեր նաև, որ չկա աշխարհում ուրիշ մի դեմք, որը այդքան իշխանություն ունենար իր վրա: Եվ մի՞թե նա ինքը իշխանությամբ չէր օժտել նրան…
Նա ուզում է, որպեսզի մնանք ընկերներ: Իսկ ինձ մնում է միայն փոխել սերը ընկերությամբ, կամ անհետանալ նրա կյանքից առհավետ: Ես ընտրում եմ երկրորդը: Ինչու՞: Որովհետև այդպես էլ պետք է լինի… Հնարավոր չէ բնակվել ամբողջովին այրված և ածխացած տանը:
-Ոչ, – արագ ասաց տղան.- միայն ոչ դա: Մնալ ընկերնե՞ր: Աճեցնել փոքրիկ բանջարանո՞ց զգացմունքների հանգած լավայի վրա: Ոչ, դա իմ և քո համար չէ: Այդպես պատահում է միայն փոքրկի ինտրիգներից հետո՝ այն էլ հիմնականում դա բավական կեղծ է լինում: Սերը չեն կեղտոտում ընկերությամբ: Վերջ, ուրեմն վերջ:
вторник, 16 апреля 2013 г.
Գարեգին Նժդեհ.խոսքեր /4/
Ամեն առաջնորդ ըստ իր պատկերի է դիմակերտում իր ժողովրդին:
Ճշմարիտ մտավորականություն ասել է`ազգի հոգևոր ընտրանին, առաջնորդությունը: Ստամտավորականություն է դա,եթե այդպիսին չէ:
Այնտեղ,որտեղ ճշմարիտ մտավորականությունն առաջնորդի իր դերի մեջ չի` այնտեղ կույր է ժողովուրդը, նաև`պառակտված:
Ժողովուրդները հաճախ ունակարար ենթարկվում են նաև իրենց ձախավեր առաջնորդներին, բայց ներում են նրանց:
Ուր զորավոր առաջնորդ չկա` այնտեղ ոգու կյանք չկա,իսկ ուր այդ վերջինը չկա`այնտեղ խանդավառներ,մարտիկներ,գերզոհաբերվողներ չկան:
Ազգերը չեն ունեցել և պիտի չունենան ավելի մեծ թշնամի, քան նյութապաշտ առաջնորդը:
Այն մտավորականությունը,որը գրքի ծնունդ է և ոչ թե իր ցեղի մեծության ու տառապանքի` կեղծ և անպտուղ մտավորականություն է:
понедельник, 15 апреля 2013 г.
Մհեր Մկրտչյան.խոսքեր
Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։
Դերասանր ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։
Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։
Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։
Տաղանդավոր մարդր չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում։
Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի։
Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց։
Կյանքր, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրր ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով՝ վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին։
Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի։
Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերր։
воскресенье, 14 апреля 2013 г.
Գարեգին Նժդեհ.խոսքեր /3/
Երբ իմ շրթունքները մրմնջում են ցեղի մասին,աջս ցույց է տալիս Հայաստանը:
Հայաստան.նա.ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չիմացավ և վաղը պիտի չուզենա մեռնել`քո զավակը չէ,հայ չէ:
Երբեք այնքան անհայրենիք չենք,քան երբ դադարել ենք մտածել,գործել,զոհաբերել մեր Հայրենիքի համար:
Կրոնների պես հայրենիքներն էլ են պահանջում,որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք ու մաքրամաքուր:
Մի ժողովուրդ,որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև`հաղթական հայրենիք չի ունենա:
Անհատ,հավաքականություն.սրանք հավիտենականին կապվում են իրենց հայրենիքի միջոցով:
Հոգեբանորեն անհայրենիք է նա,ով պատրաստ չէ ամեն վայրկյան մեռնելու իր հայրենիքի համար:
Իմ հոգին զույգ հենարաններ ունի`Աստված և Հայրենիք:
суббота, 13 апреля 2013 г.
Գարեգին Նժդեհ.խոսքեր /2/
Չկա հայրենասիրություն-չկա հոգևոր Հայրենիք:Եղածը լոկ աշխարհագրական սահմաններն են:
Չկա հրեշ,որ կարողանար գերազանցել անհայրենասերին,որ հոգեբանորեն անտարբեր է դեպի երկիրն ու ժողովուրդը:
Անհայրենասեր ժողովուրդը,եթե այսօր չէ,անհայրենիք կդառնա վաղը:
Սուրբ,հերոս,բարեգործ-սրանք կենդանի անհեթեթություններ են մեր կյանքում,եթե միաժամանակ հայրենասեր և արի չեն:Անհայրենասեր հայ-այդ դժբախտը նման է այն թագավորին,որի մասին պատմությունն ասում է հեգնանքով.«Միայն գահ բարձրացավ»:
Ժողովուրդների մեջ մի ստոր տարր կա`անհայրենասերները:
Անհայրենասեր ժողովուրդ,ասել է`անիդեալ և աննպատակ ժողովուրդ,որ իրենից ներկայացնում է մի տրցակ,բայց ոչ թե մի մարմին,«անհատների փոշի»,բայց ոչ գրանիտե ժայռ,որպիսին պիտի լինեն ժողովուրդները`միջազգային արնոտ փոթորիկներից պաշտպանվելու համար:
пятница, 12 апреля 2013 г.
Գարեգին Նժդեհ.խոսքեր /1/
Երբ պայքարը սրբի և սինլքորի միջև է`միշտ էլ առաջին պահին հաղթում է սինլքորը:
Նա,ով իր հայրենիքի թշնամիներին,վտանգը,մահը,տեսել է իր սրի տարածության վրա`չի կարող ասպետ չլինել:
Սինլքորը չի ձգտում անկարելիին.հաղթանակի`սրբի դեմ,այլ վերջինի ժամանակավոր նվաստացմանը:Եվ հենց սրանում է ողբերգությունը և ո'չ թե առաքինի մարդուն պարտադրված տառապանքի փաստի մեջ:
Բարձրորեն հոգևոր կյանքի սկզբունքը հակասության սկզբունք է:Պ'ետք էր մի Հուդա,մարդկային մի սև չարություն,մի ուրացում,որպեսզի իրենց գերագույն ողբերգության մեջ հաղթանակեին Նազովրեցին ու բարությունը:
Ամեն մի ողբերգության մեջ թաքուն ուրախություն կա.այն գիտակցությունը,որ մեր ոգին ողբերգությունից դուրս պիտի գա ավելի հզորացած:

четверг, 11 апреля 2013 г.
Ինչպե՞ս ենք մենք կառուցում մեր կյանքը
Լինում է,չի լինում,մի
շինարար է լինում:Ամբողջ կյանքում նա տներ էր կառուցել հիմա արդեն ուզում էր թոշակի
անցնել:
-Ես հեռանում եմ աշխատանքից,-ասաց նա իրեն աշխատանք տվողին,-թոշակի եմ անցնում:Ուզում եմ պառավիս հետ թոռնիկներիս դաստիարակել:
Տերը շատ վրդովվեց,որ բաժանվելու է այդ մարդուց և հարցրեց նրան.
-Լսի'ր,արի այսպես անենք,դու կառուցիր քո վերջին տունը և գնա թոշակի:
Շինարարը համաձայնվեց:Նոր նախագծի համաձայն`շինարարը պետք է տուն կառուցեր փոքր ընտանիքի համար:Եվ սկսվեց`համաձայնություններ,ստուգումներ,անհրաժեշտ ապրանքների գնումներ…
Շինարարը շտապում էր,քանի որ նա վաղուց իրեն թոշակառու էր պատկերացնում:
Ինչ-որ բան կիսատ էր անում,ինչ-որ բան շտապեցնում էր,գնում էր ոչ նորմալ ապրանքներ,քանի որ դրանք արագ էին տեղ հասնում:
Նա զգում էր,որ իր ամենալավ աշխատանքը չի դա,բայց արդարանում էր նրանով,որ դա իր վերջին գործն է:Երբ վերջացրեց աշխատանքը`կանչեց տիրոջը:
Վերջինս նայեց տունը և ասաց.
-Գիտես,իսկ սա հենց քո' տունն է:Վերցրու' բանալիները և վայելի'ր:Բոլոր փաստաթղթերը արդեն դասվորված են:Սա քո նվերն է`ֆիրմայի կողմից…
Թե ինչ էր զգում շինարարը,գիտեր միայն ինքը…
Նա ամոթից ամբողջովին կարմրել էր:Բոլորը ծափահարում և շնորհավորում էին նրան:Բայց նրանց կարծիքով շինարարը կարմրել էր ոչ թե ամոթից`ինչպես իրականում էր,այլ ուրախությունից:
Նա հասկանում էր,որ կառուցման ժամանակ արած սխալները և պրոբլեմները հիմա իր պրոբլեմներն էին:Եվ հիմա նա ստիպված էր ապրել այն տանը,որ վատ էր կառուցել հենց ինքը…

Մենք բոլորս շինարարներ
ենք:Մենք կառուցում ենք մեր կյանքը այնպես,ինչպես վերոնշյալ շինարարը մինչև թոշակի
անցնելը:Մենք ջանք չենք գործադրում մեր կյանքը կառուցելիս`կարծելով,որ այս շինարարության
արդյունքը մեզ համար բնավ կարևոր չի լինելու:Ինչի՞ համար են զուր ջանքերը…Բայց հետո հասկանում ենք,որ
ապրում ենք այն տանը,որը կառուցել ենք մենք ինքներս:
Չէ՞ որ այն,ինչ մենք անում ենք այսօր,մեզ համար մեծ նշանակություն է ունենալու::
Հենց այսօր մենք կառուցում ենք այն տունը,որում ապրելու ենք վաղը…
Չէ՞ որ այն,ինչ մենք անում ենք այսօր,մեզ համար մեծ նշանակություն է ունենալու::
Հենց այսօր մենք կառուցում ենք այն տունը,որում ապրելու ենք վաղը…
среда, 10 апреля 2013 г.
Երեխայի սեփականության կանոնները
- Եթե այն ինձ դուր է գալիս`իմն է:
- Եթե այն իմ ձեռքերում է`իմն է:
- Եթե ես կարող եմ այն քեզնից խլել,ուրեմն այն իմն է:
- Եթե ես դա վերցրել եմ գոնե մի քանի րոպեով`այն իմն է:
- Եթե այն իմն է,ուրեմն ոչ մի դեպքում չի կարող քոնը դառնալ:
- Եթե ես ինչ-որ բան եմ պատրաստում`դրա բոլոր մասերը իմն են:
- Եթե ինչ-որ բան նման է իմին`իմն է:
- Եթե ես այն առաջինն եմ տեսել`իմն է:
- Եթե դու խաղալիս ինչ-որ բան ձեռքիցդ բաց թողեցիր`այն ավտոմատ դառնում է իմը:
- Այն ինչ ինձ պետք չէ,համով չէ կամ փչացած է`կարող ես քեզ վերցնել:
вторник, 9 апреля 2013 г.
Որոշում կայացնելու յուրահատկությունները
Մի գնորդ Աֆրիկայում գնեց ալմաստ,որի ձվի չափեր ուներ:Բայց քարի մեջ անցք կար:
Գնորդը քարը ցույց տվեց մի ոսկերչի,որը զարմանքից գոռաց և ասաց.
-Այս ալմաստը պետք է բաժանել երկու մասի,որոնցից յուրաքանչյուրը առավել թանկ կլինի,քան ամբողջական ալմաստը:Բայց անզգույշ հարվածը կարող է այն բաժանել շատ փոքր մասերի,որոնք կարող եք վաճառել աննշան գումարով:Ես այդպիսի պատասխանատվություն չեմ վերցնի ինձ վրա:
Այսպես էին արտահայտվում նաև մյուս ոսկերիչները,որոնց մոտ գնում էր ալմաստի տերը:Բայց մի անգամ Լոնդոնից գալիս է հայտնի մի ոսկերիչ:Ոսկերիչը երկար զննելով քարը`նույնն ասաց:Գնորդը ասաց,որ նա այս պատասխանը անգիր գիտի:Այդ ժամանակ ոսկերիչը համաձայնեց`աշխատանքի դիմաց մեծ գին պահանջելով:
Երբ գնորդը համաձայնվեց,ոսկերիչը կանչեց իր երիտասարդ վարպետին:Երիտասարդ վարպետը վերցրեց ալմաստը,դրեց սեղանին և մի հարվածով ալմաստը բաժանեց երկու հավասար մասերի:
Զարմացած գնորդը հարցրեց.
-Երբվանի՞ց է այս տղան ձեզ մոտ աշխատում:
-Ընդամենը երրորդ օրն է:Ուղղակի նա չգիտեր այս քարի արժեքը և պինդ հարվածեց քարին:
Ինչքան երկար ենք մտածում հարցի շուրջ,այնքան դժվար է դառնում որոշում կայացնելը:
Բայց հաճախ այն,ինչ պետք է դա 10 վայրկյան է, 10 վայրկյան խելահեղ խիզախություն…
Օճառային պղպջակի կյանքի ժամանակահատվածը…
Գործե'ք,բացահայտե'ք,սերմանե'ք ձեր մեջ համառություն և կանգունություն:
Չ՞է որ անդունդը մեզ խորն է թվում միայն այն ժամանակ,երբ կանգնած ես նրա եզրին….

понедельник, 8 апреля 2013 г.
Իրական հավատը
Երբ Մարդը դեռ փոքր էր,տատիկը միշտ ասում էր նրան.«Թոռնի'կս,երբ կմեծանաս,և քո հոգում միայն թախիծ լինի`գնա եկեղեցի և քո հոգին կթեթևանա» : Մեծացավ Մարդը:Նրա համար ապրելը սկսեց անտանելի դառնալ,այդ ժամանակ նա հիշեց տատիկի խոսքերը և գնաց եկեղեցի:
Այնտեղ նրան է մոտենում մի կին և ասում.«Ձեռքերն այդպես չի' կարելի պահել»:
Երկրորդն է գալիս.«Ճիշտ տեղում չես կանգնել»:
Երրորդն է գոռում.«Ճիշտ չես հագնված»:
ԵՎ այդ պահին գալիս է մեկը և խորհուրդ տալիս.«Ավելի լավ կլինի,հիմա դուրս գաք այստեղից,գնեք գիրք,որը ձեզ կսովորեցնի,թե ինչպես է պետք պահել եկեղեցում,այնուհետև վերադառնաք այստեղ»:
Դուրս եկավ մարդը եկեղեցուց,նստեց և սկսեց աղիողորմ լացել:Եվ լսեց ձայն.
-Ի՞նչու ես լացում,որդի'ս:
Մարդը բարձրացրեց գլուխը և տեսավ Աստծուն:Այդ ժամանակ մարդը ասաց.
-Տ'եր,ինձ եկեղեցի չեն թողնում:
Մարդուն գրկելով`Աստված ասաց.
-Մի' լացիր,նրանք ինձ էլ վաղուց եկեղեցի չեն թողնում…

воскресенье, 7 апреля 2013 г.
Զգացմունքների 5 ապացույցներ
Մի անգամ գյուղում,որտեղ երաշտ էր,մարդիկ որոշեցին աղաչել Աստծուն փրկարար անձրևի մասին:Նշանակված օրը բոլորը դուրս եկան դիմավորելու անձրևին…Բայց ընդամենը մի տղա էր իր հետ վերցրել անձրևանոց:Սա էլ հենց Հավատն է:
Երբ դուք,խաղալով երեխայի հետ,թռցնում եք նրան վերև`նա ուրախ-ուրախ ծիծաղում է և նայում շուրջը,որովհետև գիտի,որ դուք նրան կբռնեք:Սա էլ հենց Վստահությունն է:
Ամեն երեկո մենք քնում ենք առանց երաշխիքի,որ կարթնանանք առավոտյան,բայց,այնուամենայնիվ,մենք նորից ու նորից լարում ենք զարթուցիչը:Սա էլ հենց Հույսն է:
Ամեն օր մենք կազմում ենք պլաններ`կապված ապագայի հետ,բայց գաղափար անգամ չունենք,թե ինչ կարող է կատարվել վաղը,մի քանի շաբաթից,երկու ժամից:Սա էլ հենց Վստահությունն է սեփական ուժերին:
Ամեն օր մենք տեսնում ենք,ինչպես են մարդիկ խափում,ատում,բաժանվում:Մենք հասկանում ենք,որ ինքներս էլ դրանից չենք փախչի,բայց,չնայած ամեն ինչին,մենք Սիրում ենք:
суббота, 6 апреля 2013 г.
Ի՞նչ կարող է մեզ սովորեցնել ուղտը
Բնությունը,առանց կասկածի,մեր գլխավոր ուսուցիչն է:Այն միշտ եղել է մարդու ներշնչանքի և իմաստության աղբյուրը:Դարերով մարդիկ հետևել են նրան`ներքին հանգստություն և հարմոնիա փնտրելով: Բնության մեջ ամեն ինչ այնքան խելացիորեն է կապված իրար,որ մարդիկ զարմանում և խճճվում են այդ «խելացի պատահականություններում» : ԵՎ յուրաքանչյուր կենդանուց,նույնիսկ ուղտից,մարդիկ սովորելու շատ բան ունեն…
ԵՎ այսպես…пятница, 5 апреля 2013 г.
Էրիխ Մարիա Ռեմարկ."Քո մեջ է իմ բոլոր երազանքների իրականացումը''
20-րդ դարի ամենաընթերցվող գերմանացի հեղինակներից Էրիխ Մարիա Ռեմարկը
ծնվել
է
1898թ.
հունիսի
22-ին,
Գերմանիայում:
1918թ.
մահանում
է
Ռեմարկի
մայրը
և
գրողը
որոշում
է
անվանափոխվել՝
Էրիխ
Պաուլ
Ռեմարկը
դաձնել
Էրիխ
Մարիա
Ռեմարկ:
1952թ.
Ռեմարկն
ամուսնանում
է
Իլզե
Զամբոնայի
հետ:
Ռեմարկի
ամենահայտնի
ստեղծագործություններն
են՝
«Հաղթական
կամարը»,
«Երեք
ընկեր»,
«Սև
հուշասյուն»,
«Թշնամին»,
«Սիրիր
քո
մերձավորին»,
«Ստվերներ
դրախտում»
և
այլն:
Ռեմարկը
մահացել
է 1970թ. սեպտեմբերի
5-ին:
Սեր, սեր, սեր: Ռեմարկը միշտ էլ շրջապատված էր գեղեցիկ կանանցով: Երջան՞իկ էր արդյոք:
Հավանաբար
այո,
թեև
Ռեմարկի
ստեղծագործություններն
հաճախ
ունեին
ոչ
այնքան
երջանիկ
ավարտ:
Ռեմարկն
իր
կյանքի
գլխավոր
հերոսուհուն
համարում
էր
դերասանուհի
Մառլեն
Դիթրիխին:
Ռեմարկի
ևՄառլեն
Դիթրիխի
հարաբերությունները
միայն
առաջին
հայացքից
էին
բնական
և
թեթև,
իսկ
իրականում
ամեն
ինչ
այնքան
էլ
հեշտ
չէր:
Եվ
ամեն
ինչ
հասունացավ
ու
իր
եզրահանգումը
գտավ
մի
դրամայում,
որն
արտացոլվեց
ամենակրքոտ,
ամենաթախծոտ,
ամենահրաշալի
սիրային
նամակներում:
Սա
20-րդ
դարի
ամենատարօրինակ
սիրային
պատմությունն
է՝
լի
ինքնախաբեությամբ
ու կրակով:
Մառլենը
կամակոր
և
ինքնասածի
կին
էր,
սակայն
Ռեմարկը
սիրահարված
էր
այդ
կնոջը՝
«մինչեւ
ուշաթափության
աստիճան»:
Բայց,
այնուամենայնիվ,
նրանք
բաժանվեցին:
Բաժանվեցին
այն
պահին,
երբ
դա ամենամեծ ու ցավոտ հարվածը կարող էր լինել…
Ռեմարկը ծանոթացավ Մառլենի հետ ֆրանսիայի հարավում: 1930 թ. Մառլենը լքել էր Գերմանիան և հաջողությամբ հաստատվել Ֆրանսիայում՝ դստեր, ամուսնու՝ Ռուդոլֆ Զիդերի և ամուսնու սիրուհու հետ: Հետագայում Ռեմարկը, ծանոթանալով և սիրահարվելով Մառլենին, բացահայտում է նրա կյանքի ամբողջ ողբերգությունն ու նրա ամուսնության սարսափելիությունը: Ռեմարկի բազմաթիվ ստեղծագործություններում Մառլենի կերպարն է, նրա գրեթե բոլոր հերոսուհիներն ունեն բնավորության այն գծերը, որոնք հատուկ էին միմիայն Մառլենին: 1939թ. շնորհիվ Մառլենի` Ռեմարկը ստացավ ԱՄՆ մեկնելու թույլտվություն և ուղևորվեց Հոլիվուդ: Եվրոպան պատերազմի շեմին էր:

Ռեմարկը պատրաստ էր ամուսնանալ Մառլենի հետ, սակայն Մառլենը նախընտրեց Գաբենին…
четверг, 4 апреля 2013 г.
Լեոնիդ Ենգիբարյան."Նրան,ով առաջինն իմացավ,թե ինչ է անձրևը"
Անձրև` նշանակում է մենք տանն ենք, փափուկ ամպերով հոծ ծածկված մեր փոքրիկ երկրի վրա: Մենք ոչնչից չենք վախենում, մենք միասին ենք կրակի մոտ, որ վառել է արևը շատ ու շատ դարեր առաջ և, կամացուկ պտտվելով հարմարավետ Երկրի վրա, կարող ենք հանգստանալ, իսկ հետո նորից ստուգել, թե ինչ է այնտեղ…
Անձրև` դա քո թաց վարսերն են, մաքուր ջրի կաթիլները, թանկարժեք, ինչպես զմրուխտի կաթիլները: Դրանք պարզապես մեզ են նվիրում ամպերը, մենք թրջվել ենք, մեզ հագեցրել է անձրևը, տվել է իր շրշյունը: Մենք մենակ ենք անձրևի պատի ետևում: Ինչ հարմարավետ է մեզ մոտ՝ տամուկ Երկրի վրա:
Անձրևը, մեր բարի երկրային անձրևը: Եթե երկրի երեսին անձրև չլիներ, մենք կփախչեինք այստեղից, կփախչեինք այնտեղ, ուր անձրև է տեղում: Անձրևը: Անձրևը:
Դու հարցնում ես, թե ես ինչո՞ւ եմ սիրում անձրևը… Անձրև` երբ մենք միասին ենք: Մեզ պետք չէ հյուր գնալ, որովհետեւ Անձրև է:
Անձրև է, և ոչ ոք չի խանգարում մեզ համբուրել թաց շուրթերը:
Անձրև է, և քեզ անհրաժեշտ է իմ ջերմությունը, առանց ինձ դու մրսում ես, որովհետև Անձրև է: Անձրև` դա միայն մերն է, երկրայինը: Արևը բոլոր մոլորակներում` սև, երկրային, նարնջագույն երկնքում` միևնույն Արևն է: Իսկ անձրևը լինում է միայն մեզ մոտ, Երկրի երեսին: Տաք անձրև, քեզ լա՞վ է այստեղ, դու չե՞ս թռչի: Ճի՞շտ է:
Հարմարավետ և թեթև է Երկրի երեսին ապրելը:
Ճի՞շտ է:
Դու տխրում ես: Քեզ պատմել են… որ անձրևները երկրի երեսին տարբեր են լինում` լինում են կապարե, լինում են սնկանման ամպից… Այո, դա ճիշտ է: Այդպես պատահում է:
Իսկ դու մի հավատա, մի հավատա, սիրելիս, մի հիշիր, մի պատմիր այդ մասին քո տանը: Իսկ երբ դու դարձյալ կթռչես ինձ մոտ ընդմիշտ, խոստանում եմ` ամեն ինչ այլ կերպ կլինի: Ես երդվում եմ քեզ` մեզ մոտ դա չի կրկնվի, և ես քեզ համար ընդմեջ լուսավոր ամպերի կպատրաստեմ արևի երկար ժապավեններ, և դրանց մեջ կկոտորակեմ բյուրեղապակյա միլիոնավոր կաթիլներ:
Թռչիր:

среда, 3 апреля 2013 г.
Սերն ըստ Համաստեղի
Սերը գոյության տենչ է, ըլլալու կիրք ու խորհուրդ մարմնի: Մենք կը փայփայենք մեր վիշտը և հաճախ արցունքները մարգարիտի հատիկներու նման կըլլան և արցունքով մեր մտածումները ավելի կը տարածվին, ավելի կը խորանան մեր մարմնի մեջ, երբ կը սիրենք:
Սիրո համար թափված արցունքի մեկ կաթիլին մեջ երկնքին կապտությունը կա: Մտածումը ինքն իր մեջ թախծություն մը ունի, թախծոտ, ինչպես ծառի մը հանդարտ ցոլացումն է լճակի ափին:
Երբ մարմինը կը մտածե, կդառնա երևակայություն, թռիչք, կը մոտենա Աստծո և անոր կերպարանքը կը տեսնենք մեր մարմնի մեջ: Եվ իրերը կը ճաճանչվին մեր մեջ, երբ մեր մարմինը կը մտածե:
Մեր մարմինը կը դառնա հազար ու լարերով հսկա նվագարան մը, երբ կինը կը մոտենա լարերուն, որպես վարպետ տավղահար: Առանց այդ մատներուն, մարմինը պիտի մնար նվագարան մը միայն առանց երաժշտության: Երբ կինը կը մոտենա այս լարերուն, ամեն բան կը ստանա ցոլք, կը ստանա ջերմություն, իսկ լռությունը կը ստանա խորք և իմաստություն, և մենք այդ իմաստության ճանապարհով է , որ կը հասնինք մեր մեջ Աստված մը զգալու անսահման երանության:
Սերը Աստծո շունչն է, և մենք կը դառնանք անանձնական, ինչպես Աստված ինքն է տարածված, ինչպես Հիսուս ինքն է նկանակի ու գինիի նման բաշխված:
Ինչպես խաղողին ողկույզը արևի տակ խլրտանքը կը զգա հասուննալու և ծանրանալու համար, այնպես ալ սերը մարմնին կուտա բարկ հեշտանքը հասուննալու և դարձնելու մեր հոգին կատարյալ:
Կնոջ մը սիրո ջերմությունը արևի նման կըրնա պարտեզ մը ծաղկեցնել մեր հոգիին, մեր մարմնին մեջ մշտական գարունով ու տալ մեզի երանությունն անանձնական: Այն ատեն բոլոր իրերը գեղեցիկ են, մարդիկ չար չեն, կիները օրհնաբեր են ու բարի, ինչպես մայրն է…
вторник, 2 апреля 2013 г.
Հնարավորություն ունեն բոլորը
Հայտարարության մեջ գրված էր.''Վաճառվում է տուն ծովի մոտ,երեք հարկ:Լողավազանով և բակով:Գինը-1$':
-Սու'տ,-այս տեսնելով ասաց անտուն մեկը և շպրտեց թերթը:Ուտելիք փնտրելու ժամանակ`բակերից մեկում`պատի վրա տեսավ հայտարարություն,որում գրված էր. ''Վաճառվում է տուն ծովի մոտ,երեք հարկ:Լողավազանով և բակով:Գինը-1$':Անտունը մտածեց,որ հերթական կատակն է և փնթփնթալով առաջ գնաց:Ճանապարհին մի մեծ պաստառ կար,որտեղ գրված էր.''Վաճառվում է տուն ծովի մոտ,երեք հարկ:Լողավազանով և բակով:Գինը-1$':
Այս տեսնելով`անտունը մտածեց ստուգել,թե ով է այդ անխելքը,որը որոշել է այդպիսի բան գրել:Եվ,քանի որ կորցնելու ոչինչ չուներ,բացի վերջին մեկ դոլլարից`գնաց հայտարարության մեջ գրված հասցեով:
Հասնելով այդ տանը`անտունը զանգեց դուռը:Դուռը բացեց մի գեղեցիկ կին::
-Կներեք,ես հայտարարությամբ եմ այստեղ եկել:Սա կատակ չէ՞:
-Ի՞նչ եք ասում,ամեն ինչ ճիշտ է:Դուք ճիշտ հասցեով եք եկել:
-Ես ուզում եմ հարցնել գնի համար,այն իրո՞ք մեկ դոլլար է:Դա այդպե՞ս է:
-Այո,մեկ դոլլար:Եթե Ձեզ հետաքրքիր է,կարող եք նայել տունը:
Տեսածից ավելի քան գոհ լինելով`անտունը տվեց իր վերջին դոլլարը և ձեռք բերեց այդ հիանալի տունը:
Բայց,այնուամենայնիվ,նա ցանկացավ իմանալ ինչու է տան գինը այդքան ցածր:Հարցին կինը,ծիծաղելով,պատասխանեց.
-Իմ ամուսինը մահանալուց առաջ խնդրեց,որ ես վաճառեմ այս տունը և ամբողջ գումարը փոխանցեմ նրա սիրուհու հաշվին:Ինչպե՞ս կարող էի ես նրա վերջին ցանկությունը չկատարել:
Հայտարարությունը արդեն կես տարի էր ինչ կար քաղաքի տարբեր ծայրերում,բայց Դուք միակն էիք,ով արձագանքեց դրան:Հաջողություն:
Այս ասելով`կինը հեռացավ:
Բոլորին է տրվում հնարավորություն:Ուղղակի պետք է հավատալ,որ անհնարինը կարող է կատարվել:
понедельник, 1 апреля 2013 г.
воскресенье, 31 марта 2013 г.
Փորձիր...
Փորձիր չուտել գիշերը
և քնել սոված վիճակում և 1-2 շաբաթից
հետո դու կսկսես տեսնել պայծառ երազներ և ամեն առավոտ կարթնանաս ավելի առույգ ` առանց
մինչև կեսօր քնելու ցանկության:
Փորձիր չավելացնել
ճաշերի մեջ երկու համեմունք`աղ և պղպեղ,և կտեսնես,որ կշտանում ես 2-3 անգամ քիչ սննդով,իսկ 1-2 շաբաթից հետո կլավանա օրգանիզմի նյութափոխանակությունը:
Փորձիր չխմել թունդ
ըմպելիքներ 1-2 շաբաթ և դու կտեսնես,որ քեզ
ամեն ինչ ուրախացնում է,քնում ես խորը և հանգիստ,կսկսի անցնել ագրեսիվությունը և դեմքի
կնճիռները:
Փորձիր մեկ շաբաթ
քայլել և նստել ուղիղ մեջքով,և կտեսնես,որ միանգամից լավանում է հիշողությունդ և սկսում
ես ավելի շուտ երևակայել:
суббота, 30 марта 2013 г.
Փորձի արժեքը
Երկու որսորդ վարձով էին վերցրել ինքնաթիռ,որպեսզի հասնեն անտառային գոտի:Երկու շաբաթ անց նրանց մոտ եկավ օդաչուն`նրանց հետ տանելու:Տեսնելով նրանց կատարած որսը`օդաչուն ասաց.
-Ինքնաթիռը չի կարող այսքան քաշ բարձրացնել:Պետք է որսի կեսը այստեղ թողնել:
-Բայց ինչու՞:Անցյալ տարի մենք նույն քանակությամբ որս տեղափոխեցինք այս չափի ինքնաթիռով,-ասացին որսորդները:
Օդաչուն մտածեց և պատասխանեց.
-Դե լավ:Եթե ստացվել է անցյալ տարի,այս տարի էլ կստացվի:
Ինքնաթիռը թռավ ամբողջ որսով,և, չհավաքելով անհրաժեշտ արագություն,ընկավ մոտակա սարի ստորոտում:
Հազիվ դուրս գալով ինքնաթիռից`մի որսորդը հարցրեց մյուսին.
-Որտե՞ղ ենք մենք,ի՞նչ ես կարծում:
-Երևի մի քանի կիլոմետր հեռու այն վայրից,որտեղ ընկանք այն անգամ:
Փորձը արժեք ունի միայն այն դեպքում,երբ դրանից ճիշտ դաս ես ստանում:
пятница, 29 марта 2013 г.
Համատեղել անհամատեղելին
-Մենք սիրում ենք
միմյանց,բայց հաճախ ենք կռվում…Դա նշանակու՞մ է,որ մենք այլևս չենք կարող միասին լինել:
-Ասացե'ք,դուք սիրու՞մ եք բալ:
-Այո,սիրում եմ:
-Իսկ դուք թափու՞մ եք նրանց կորիզները,երբ ուտում եք:
-Այո,իհարկե:
-Այդպես էլ կյանքում է…Սովորեք միաժամանակ սիրել բալը և թափել կորիզները:
-Ասացե'ք,դուք սիրու՞մ եք բալ:
-Այո,սիրում եմ:
-Իսկ դուք թափու՞մ եք նրանց կորիզները,երբ ուտում եք:
-Այո,իհարկե:
-Այդպես էլ կյանքում է…Սովորեք միաժամանակ սիրել բալը և թափել կորիզները:
четверг, 28 марта 2013 г.
Հետաքրքիր աֆորիզմներ ինտերնետի մասին
Տունը մաքրելու առաջին
պայմանը-մաքրել ինքդ քեզ համակարգչի մոտից:
Հավաքված բնակարան,համով
ճաշ-ինտերնետ չունենալու երկու հետևանքը…
Ինչպես փող աշխատել
ինտերնետի միջոցով ընդամենը երկու քայլով.
1.Անջատում ենք ինտերնետը
2.Սկսում ենք փնտրել աշխատանք
1.Անջատում ենք ինտերնետը
2.Սկսում ենք փնտրել աշխատանք
-Ինչպե՞ս կարելի է տանը մնալ այս եղանակին:
-Ինչպե՞ս կարելի է գնալ դուրս այս ինտերնետին:
-Ինչպե՞ս կարելի է գնալ դուրս այս ինտերնետին:
среда, 27 марта 2013 г.
Թույլ տուր քեզ լինել երջանիկ
-Ինչու՞ ես քեզ այսպես տանջում,-հարցրես իմաստունը մարդուն:
-Ես աշխատում եմ,որպեսզի իմ երեխաները և թոռները երջանիկ լինեն,-ասաց մարդը,- իմ պապի պապը աշխատել է,որպեսզի իմ պատը երջանիկ լինի,պապս աշխատել է հորս և իմ երջանկության համար,հայրս`իմ,իսկ ես աշխատում եմ,որպեսզի երջանիկ լինեն իմ երեխաները և թոռները:
-Իսկ ձեր գերդաստանում եղե՞լ են երջանիկներ:
-Ոչ,բայց իմ երեխաները և թոռները անպայման երջանիկ կլինեն:
-Անգետը չի կարող կարդալ սովորեցնել,իսկ ճնճղուկը չի կարող դաստիարակել արծվին,-ասաց իմաստունը,-սկզբից սովորիր ինքդ երջանիկ լինել,այդ ժամանակ կհասկանաս ինչ անել թոռներիդ և երեխաներիդ երջանկության համար:Եվ դա ամենակարևոր պարգևը կլինի նրանց համար!!!
вторник, 26 марта 2013 г.
Նոր միտք
Օլիվեր Հոլմսի մի խելացի աֆորիզմը վկայում է,որ. «Մարդու ուղեղը,որում ծնվել է նոր միտք,այլևս երբեք չի իջնի այն ծավալին,որը կար մինչև նոր մտքի առաջացումը»:
Այն առարկաները,որոնք մենք հիմա օգտագործում ենք,ինչ-որ ժամանակ եղել են «նոր մտքեր»: Հետաքրքիր է,ինչպե՞ս են արտահայտվել այդ մտքերի ժամանակակիցները դրանց մասին:
понедельник, 25 марта 2013 г.
Չորս մոմ
Չորս մոմ հանգիստ վառում էին և հալվում…Այնքան լուռ էր,որ կարելիէր լսել,թե ինչ էին նրանք խոսում:
Առաջին մոմը ասաց.
-Ես Հանգստությունն եմ:Ցավոք,մարդիկ ինձ չեն կարողանում պահել:Կարծում եմ,ինձ մնում է միայն հանգչել:
Այդ ասելով`առաջին մոմը հանգավ:
Երկրորդ մոմը ասաց.
-Ես Հավատն եմ : Ես էլ ոչ ոքի պետք չեմ:Մարդիկ նույնիսկ չեն ուզում իմ մասին լսել,այդ պատճառով ես ուզում եմ հանգչել:
Հազիվ այսքանը արտասանելով`հանգավ նաև երկրորդ մոմը:
Պտավորված առաջին երկու մոմից,սկսեց խոսել երրորդ մոմը.
-Ես Սերն եմ :Ես այլևս վառելու ուժ չունեմ:Մարդիկ ինձ չեն գնահատում:Նրանք չեն կարողանում ո'չ նվիրել ինձ,ո'չ ընդունել:
Եվ մոմը հանգավ…
Հանկարծ…սենյակ է մտնում մի երեխա:Տեսնելով երեք հանգած մոմերին,երեխան վախեցավ և ասաց.
-Ի՞նչ եք դուք անում,դուք պե'տք է վառեք,ախր ես վախենում եմ մթությունից…
Այս ասելով երեխան սկսեց լացել:
Անհանգստացած`երրորդ մոմը ասաց.
-Մի' վախեցիր և մի' լացիր:Մինչ ես վառում եմ,դեռ հնարավորություն կա,որ կվառեն նաև մնացած երեք մոմերը:Ես Հույսն եմ:
воскресенье, 24 марта 2013 г.
Ուսանողի մոտիվացիան
Եթե դու հիմա քնես,իհարկե,երազումդ կտեսնես երազանքդ,բայց եթե հիմա սովորես,ապա հնարավոր է,որ երազանքդ իրականացնես:
Եթե դու մտածում ես,որ ամեն ինչ կորած է,ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ:
Սովորելու տանջանքը ժամանակավոր է,իսկ անգիտությանը`հավերժ:
Եթե դու մտածում ես,որ ամեն ինչ կորած է,ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ:
Սովորելու տանջանքը ժամանակավոր է,իսկ անգիտությանը`հավերժ:
Ուսումը ժամանակ չէ:Ուսումը դա թափած ջանքն ու եռանդն է:
Կյանքը միայն ուսումը չէ,բայց եթե դու չանցնես այդ փուլով,ինչպես կիմանաս,թե ինչի ես ընդունակ:
Վայելիր անընդհատ աճ ապրելու հնարավորությունդ:
Բոլորը չեն,որ կարող են ամեն ինչ հասցնել:Բայց հաջողությունը գալիս է միայն ինքնակատարելագործման ձգտում և վստահություն ունենալու դեպքում:
Ժամանակը երբեք չի կանգնում,բայց այն ժամանակ,երբ դու ոչինչ չես անում,այն առաջ է գնում ահռելի մեծ արագությամբ:
Այն մարդիկ,ովքեր իրենցից հետո ինչ-որ բան են թողնում,ռեալիստներ են:
Այսօրը էլ երբեք չի կրկնվի:
Հիմա քո հակառակորդները խելացի գրքեր են կարդում:
Չկա աշխատանք-չկա արդյունք:

суббота, 23 марта 2013 г.
Օգնություն վերևից
Մի անգամ Զևսը և Հերան նստել էին ամպերի վրա և նայում էին մարդկանց:Հանկարծ Հերան նկատեց մի տղամարդու,որը պառկել էր ծառի կոճղի մոտ և դառը արցունք էր թափում:Նա շատ խեղճ էր.հագուստը ամբողջովին պատառոտված էր,իսկ կոշիկների վրա այլևս «հալ» չկար:
Հերան խղճաց այդ տղամարդուն և խնդրեց Զևսին.
-Տեսնում ես,ա~յ այն մարդուն,որը լացում է,օգնի'ր նրան:
-Ես մի քանի անգամ փորձել եմ,բայց նա դեռ պատրաստ չէ,-պատասխանեց Զևսը:
Բայց Հերան շատ էր խղճում էր այդ տղամարդուն և մեկ անգամ էլ փորձեց ղնդրել Զևսին.
-Ինչպիսի անսիրտն ես դու:Չէ ՞ որ դու ոչինչ չես կորցնի,եթե օգնես այդ խեղճ մարդուն:Տե'ս,նա ո'չ ուտելու բան ունի,ո'չ հագնելու:
Զևսը ծիծաղեց.
-Լավ,ես կկատարեմ քո խնդրանքը:Բայց իմացի'ր,նա դեռ պատրաստ չէ:
Եվ անամպ երկինքը մի պահ մթգնեց,կայծակը ժայթքեց:Կարծես աշխարհը մի ակնթարթ կանգ առավ:Եվ ահա նորից ամեն ինչ իր տեղն ընկավ` ժպտաց արևը և սկսեցին դայլայլել թռչունները:
Այդ պահին աղքատ մարդու ճանապարհին հայտնվեց մի պարկ`լի ոսկով ու փողով:Տղամարդը վեր կացավ` առանց գլուխը բարձրացնելու,քայլեց և մի փոքր քայլելուց հետո ոտքով հարվածեց պարկին:Վախենալով,որ կոշիկները ամբողջովին կպատառոտվեն,նա գնաց մյուս կողմ:Տխրությամբ տեսնելով,որ կոշիկի վրա նոր անցք է հայտնվել,նա փնթփնթալով առաջ գնաց…
Եթե դուք օգնության եք սպասում վերևից,պատրաստ եղեք այն ընդունել…
пятница, 22 марта 2013 г.
Առողջ սիրո նշանները
Իհարկե,սիրային հարաբերություններում
գլխավորը սերն է:Իսկ առողջ հարաբերություններում գլխավորն այն է,որ կողմերը իրար սիրեն
այնպես,ինչպես կան`թերություններով ու առավելություններով հանդերձ:Բայց բացի այս պայմանից,կան
նաև ուրիշները… իսկ որո՞նք են դրանք…
- Երբ երկու հոգի սիրում են իրար,նրանցից յուրաքանչյուրի կյանքը դառնում է առավել պայծառ,լիարժեք և ուրախ:
- Չկա' խանդ:Դա խոսում է ոչ միայն դեպի սիրած էակի հանդեպ տածած անվստահության մասին,այլ նաև ցածր ինքնագնահատականի,կոմպլեքսների մասին:
- Սիրող մարդը պահանջ չի զգում ինչ-որ բան փոխել սիրած էակի մեջ:Եթե այդպիսի բան կա,ապա դուք ամենայն հավանականությամբ չեք սիրում նրան:Դուք ուզում եք նրան առավել հարմար դարձնել ձեզ համար,իսկ դա խոսում է միայն ձեր էգոիզմի մասին:
- Սերը մարդուն պետք է դարձնի երջանիկ:Բայց սա բնավ չի նշանակում,որ չսիրող մարդը չի կարող երջանիկ լինել:Խելացի մարդը նույնիսկ մենակ կարող է երջանիկ լինել:
- Ընկերոջ /ուհու/ լրիվ անկանխատեսելիությունը նյարդացնում է և սպանում զգացմունքները:Լրիվ կանխատեսելիությունը սպանում է զգացմունքները և ձանձրույթ է բերում: Ընտրե'ք ոսկե միջինը:
- Եթե սիրում եք,պատրաստ եղեք հրաժարվել ինչ-որ բաներից:Եղե'ք զիջող:
- Հիշե'ք.սպիտակ Mercedes–ով արքայազնի հասնելու համար դուք առնվազն պետք է լինեք կարմիր Porsche–ով արքայադուստր:
©Սիրե'ք և եղե'ք սիրված:
четверг, 21 марта 2013 г.
среда, 20 марта 2013 г.
Ներքին հանգստություն
Հոգնած անհանգիստ և աղմկոտ քաղաքից,որտեղ նրան ամեն ինչ շեղում էր հանգստությունից ու ինքնամեդիտացիայից,մի մարդ որոշեց գտնել ավելի հանգիստ և անաղմուկ վայր:
Նա տեղափոխվեց անտառ,որտեղ չկար ոչ մի մարդ,բայց չկարողացավ կենտրոնանալ,որովհետև նրան խանգարում էր թռչունների դայլայլը:Նա դայլայլի ներքո չէր կարողանում «լսել» իր ներքին ձայնը:
Հանգստության փնտրտուքների մեջ,մարդը գնաց քարանձավում ապրելու,բայց այնտեղ էլ նրան խանգարեցին ջրի ձայները:
Այդ ժամանակ նա կառուցեց իր համար ձայնամեկուսիչ պատերով տուն,փակեց դռները,լուսամուտները և փակվեց այնտեղ:
Բայց այդ կատարյալ լռության մեջ էլ ավելի ու ավելի բարձր էր հնչում «թիկ-թակ…թիկ-թակ»-ը: Նյարդայնանալով այդ ձայնից`նա վերցրեց իր թևից կապված ժամացույցը և ջարդեց այն:
Նստեց,հանգստացավ,խորը շունչ քաշեց,սկսեց գոհանալ իր վիճակից և հանկարծ լսեց իր սրտի`ամեն վայրկյան ուժգնացող ձայնը`«տուկ-տուկ…տուկ-տուկ» :
Բոլոր պրոբլեմները,ինչպես նաև նրանց լուծումները,ոչ թե գտնվում են արտաքին միջավայրում,այլ ինչ-որ տեղ`մեր մեջ,մեր սրտերում:Իմաստ չկա փնտրել լավը այնտեղ,որտեղ մենք չկանք,միայն իմաստ կա լավը փնտրել այնտեղ,որտեղ մենք կանք…
вторник, 19 марта 2013 г.
Կախարդական նվեր
Լինում է,չի լինում,մի երիտասարդ տղա է լինում:Նա երազում էր ունենալ այնպիսի ակնոցներ,որոնցով նա կկարողանար տեսնել մարդկանց սրտերն ու մտքերը:Եվ նրա ցանկությունն իրականացավ:
Ուրախացավ տղան և սկսեց հետաքոտել մարդկանց:Բայց նրան մեծ հիասթափություն էր սպասվում.մարդկանց մտքերը զբաղված էին ամենափոքր և ամենաաննշան հարցերով,իսկ մարդկանց սրտերում նա գտավ միայն նախանձ և թշնամություն:Տղան սկսեց տխրել.այնքա~ն տհաճ էր այդ ամբողջը,այնքա~ն անհետաքրքիր:Ոչ ոքի հետ նա չէր կարողանում շփվել,նույնիսկ ընկերներն էին նրան վանող թվում:Բայց ամենաահավորն այն էր,որ տղան այլևս չէր կարող հանել այդ ակնոցները:
Տղան սկսեց այնքան նեղվել,որ որոշեց.ավելի լավ է մեռնել,քան ապրել այսպես`ամենատես:
Մի օր նրա մոտ եկավ Հրեշտակը և ասաց. «Դու կատարելություն ես փնտրում ուրիշների մեջ,բայց չես փորձում քեզ տեսնել»:Հրեշտակը այնպես արեց,որ տղան տեսնի իր սիրտը:Եվ նա այնտեղ իր`անհանգստություններով,չարությամբ և նեղվածությամբ,համարյա սևացած ու մոխրացած սիրտը:Տղան բացականչեց. «Ես ամեն ինչ հասկացա»:Եվ ակնոցները ընկան տղայի ոտքերի առջև:
«Սիրի'ր մերձավորիդ այնպես,ինչպես ինքդ քեզ»-այսպես է ասվում տիեզերքի ամենաճշմարիտ ու ամենահին գրքի`Աստվածաշնչի մեջ:Բայց այս արտահայտության իմաստը ոչ միայն բառերի իմաստի,այլ նաև նրանց հերթականության մեջ է:Այն պետք է կարդալ հակառակ ուղղությամբ:
Այսինքն`ուրիշին սիրելու համար նախ պետք է քեզ սիրես:
Սիրե'ք ձեզ,մնացած մարդկանց և Աստծուն,և դուք երջանիկ կլինեք:
понедельник, 18 марта 2013 г.
Սկսիր քեզնից
Մի ընտանեկան զույգ տեղափոխվել էր նոր տուն:Առավոտը,նոր արթնացած ժամանակ,կինը նայեց լուսամուտից և տեսավ հարևանուհուն,որը պարանից կախում էր լվացած շորերը:Տեսնելով այս ամենը,կինը ասաց ամուսնուն.
-Նայի'ր,ինչ կեղտող է նրա լվացքը:
Բայց ամուսինը թերթ էր կարդում և ուշադրություն չդարձրեց կնոջ ասածներին:
-Երևի նրա օճառը լավը չէ,կամ նա ընդհանրապես լվացք անել չգիտի:Պետք է նրան սովորեցնել:
Եվ այսպես լինում էր ամեն անգամ. հարևանուհին լվացքն էր փռում,իսկ կինը զարմանում էր,թե ինչպես կարելի է կախել կեղտոտ լվացքը:
Մի գեղեցիկ օր,նայելով լուսամուտից,կինը,զարմանքից ճչալով,ասաց ամուսնուն.
-Օ~յ,նայիր,սիրել'իս,նրա լվացքը այսօր մաքուր է:Երևի նա լովորել է լվացք անել!!!
-Ոչ,-ասաց ամուսինը,-ուղղակի ես այսօր շուտ եմ արթնացել և մաքրել եմ ապակիները:
воскресенье, 17 марта 2013 г.
Հոմեր Սիմփսոնի իմաստուն խոսքերը
Եթե իսկապես ցանկանում ես ինչ-որ բանի հասնել,ապա պետք է
շատ աշխատես դրա համար:Իսկ հիմա
սսսսսսսսսս…..հիմա կսկսի լոտոյի խաղարկությունը:
Եկեք խմենք ալկոհոլի`մեր պրոբլեմների սկզբնաղբյուրի և լուծողի կենացը:
Եկեք խմենք ալկոհոլի`մեր պրոբլեմների սկզբնաղբյուրի և լուծողի կենացը:
Ստախոսության համար պետք են երկուսը.մեկը ասելու համար,մյուսը`լսելու:
Փորձը դեպի ձախողում տանող առաջին քայլն է:
Իմաստ չեմ գտնում տանից դուրս գալու մեջ:Մեկ է,ամեն անգամ
հետ ես գալու:
Ամբողջ կյանքում ես երազել եմ մի բանի մասին միայն`հասնել
իմ բոլոր նպատակներին:
Շռայլ եղիր անկողնում:Կիսվիր բուտերբրոդովդ!!!
суббота, 16 марта 2013 г.
Առավել կարևորը...
Մի անգամ հայրիկը պատժեց իր երեքամյա աղջկան,որովհետև նա փչացրել էր թանկարժեք մատիտների մի ամբողջ տուփը:Նրանք փող չունեին,և այդ մատիտների փողը նրանց համար շատ կարևոր էր:
Չնայած դրան,առավոտյան,փոքրիկ աղջնակը հոր համար նվեր էր բերել:Նա ասաց.
-Սա քեզ համար է,հայրիկ:
Նա սկսեց փոշմանել,նրա համար,որ երեկ գոռացել էր աղջկա վրա:Բայց նորից բարկացավ,երբ հայտնաբերեց,որ տուփը դատարկ է:Նա դիմեց աղջկան.
-Փոքրիկս,դու չգիտես,որ երբ նվեր են տալիս տուփ,ապա դրա մեջ անպայման ինչ-որ բան պետք է լինի:
Փոքրիկը հուզված նայեց հորը և ասաց.
-Հայրիկ,այն դատարկ չէ.ես այն լցրել եմ իմ համբույրներով:Դրանք բոլորը քոնն են,հայրիկ:
Հայրիկը հաճելիորեն զարմացած էր:Նա ծնկի իջավ,քնքուշ գրկեց աղջկան և ներողություն խնդրեց:Այդ օրվանից հայրիկը պահում էր այդ անգին նվերը:Եթե նրա մոտ ինչ-որ բան չէր ստացվում,նա բացում էր տուփը,հիշում էր համբույրները և ամեն ինչ իր տեղն էր ընկնում:Եվ սա հաստատ առավել կարևոր էր նյութական բարիքներից և անիմաստ վեճերից:;
Արդյո՞ք մենք հաճախ չենք սկսել մտածել նյութականի մասին և մոռանալ իրար նվիրել Առավել Կարևորը`սեր,հոգատարություն,համբույրներ և ժպիտներ….
пятница, 15 марта 2013 г.
Love is...այն ժամանակներում
Ծեր զույգի,որոնք իրար հետ ապրում էին արդեն 60 տարի,հարցնում են.
-Ինչպես է ձեզ հաջողվել այսքան տարի միասին լինել:
-Հասկանում եք,մենք ծնվել և մեծացել ենք այնպիսի ժամանակաշրջանում,երբ վնասված իրերը ոչ թե միանգամից թափում,այլ նորոգում էին…
четверг, 14 марта 2013 г.
Ալեքսանդր Կուպրին.աֆորիզմներ
Գրեթե յուրաքանչյուր կին սիրո մեջ ընդունակ է ամենամեծ հերոսության։
Ամենից շատ ես ամաչում եմ ստից, որը միշտ գալիս է վախկոտությունից ու թուլությունից։
Իսկ որտե՞ղ է սերը: Անկաշառ, ինքնազոհ, պարգևների չսպասող սերը: Այն, որի համար ասվում է. «Հզոր, ինչպես մահը»: Հասկանու՞մ ես, այնպիսի մի սեր, որի համար ցանկացած սխրանք գործելը, կյանք զոհաբերելը, տառապանքներին տրվելն ամենևին էլ հոգս չէ, այլ միայն խնդություն:
Սերը պիտի ողբերգություն լինի, աշխարհի մեծագույն գաղտնիքը…
Սերը խելքի, մտքերի, հոգիների, հետաքրքրությունների ամբողջական միաձուլումն է, այլ ոչ թե միայն մարմինների: Սերը հսկայական, մեծ զգացում է, ամենակարող, ինչպես աշխարհը, և ոչ երբեք անկողնում թավալ տալը:
Եթե դու սիրում ես, ապա նրա ամեն ինչը քեզ համար պիտի լինի հաճելի: Եթե նա բանտում է, դու էլ ես նրա հետ բանտում, նա գող է դարձել, իսկ դու նրան օգնիր, նա սնանկ է, իսկ դու այնուհանդեձ նրա հետ ես: Ի՞նչ անսովոր բան կա, թե որ սև հացը չոր է, երբ սիրում ես…
Սիրո հարցում օգնում է միայն սերը:
Բաժանումը սիրո համար նույնն է, ինչ քամին՝ կրակի համար: Այն կհանգցնի փոքրիկ սերը, իսկ մեծը կբորբոքի առավել ուժգին:
Սերը պիտի ողբերգություն լինի, աշխարհի մեծագույն գաղտնիքը…
Սերը խելքի, մտքերի, հոգիների, հետաքրքրությունների ամբողջական միաձուլումն է, այլ ոչ թե միայն մարմինների: Սերը հսկայական, մեծ զգացում է, ամենակարող, ինչպես աշխարհը, և ոչ երբեք անկողնում թավալ տալը:
Սիրո հարցում օգնում է միայն սերը:
Բաժանումը սիրո համար նույնն է, ինչ քամին՝ կրակի համար: Այն կհանգցնի փոքրիկ սերը, իսկ մեծը կբորբոքի առավել ուժգին:
среда, 13 марта 2013 г.
Մենք բոլորս մատիտներ ենք...
Երեխան նայում է,թե ինչպես է տատիկը նամակ գրում և հարցնում է.
-Դու ի՞մ մասին ես գրում:
Տատիկը դադարեց գրել,ժպտաց և ասաց.
-Դու գուշակեցիր,բայց կարևորը այն չէ,թե ում մասին եմ ես գրում,այլ այն,թե ինչով եմ ես գրում:Ես ուզում եմ,որպեսզի դու նման լինես այս մատիտին,երբ մեծանաս:
Փոքրիկը երկար նայեց մատիտին,բայց ոչ մի արտասովոր բան չնկատելով ասաց.
-Բայց նա նման է մյուս բոլոր մատիտներին:
-Ամեն ինչ կախված է նրանից,թե ինչպես ես դու նայում առարկաներին:Այս մատիտը օժտված է հինգ հատկանիշներով,որոնք պետք է ունենա յուրաքանչյուր մարդ,ով ուզում է ապրել լիարժեք կյանքով:
вторник, 12 марта 2013 г.
Երկու պարզ հարց :)
Եթե դուք հանդիպել
եք հղի կնոջ,որը ունի 8 երեխա,որոնցից երեքը խուլ են,երկուսը`կույր,իսկ մեկը`հոգեկան
հիվանդ,իսկ ինքը`կինը,ունի անբուժելի հիվանդություն,արդյո՞ք դուք խորհուրդ կտաք այդ կնոջը ազատվել երեխայից:
Մինչև այս հարցին
պատասխանելը կարդացեք ևս մեկը:
Պետք է ընտրել նոր
համաշխարհային առաջնորդ:Ահա երեք թեկնածուների տվյալները:
Թեկնածու 1:
Շփվում է ոչ օրինական ճանապարհով վաստակող քաղաքական գործիչների հետ,խորհրդակցում է աստղագետների հետ,ունի երկու կին,ծխում է առանց դադարի և խմում է 8-10 բաժակ մարտինի ամեն օր:
Թեկնածու 2:
Երկու անգամ խույս է տվել քրեական պատասխանատվությունից,քնում է մինչև կեսօր և խմում է օրական մեկ լիտր վիսկի:
Թեկնածու 3:
Ունի մի շարք շքանշաններ,բուսակեր է,չի ծխում,խմում է միայն գարեջուր և երբեք չի դավաճանել կնոջը:

Առաջին թեկնածու: Ֆրանկլին Ռուզվելտ
Երկրորդ թեկնածու: Ուինսթոն Չերչիլ
Երրորդ թեկնածու: Ադոլֆ Հիտլեր
Եվ,ի դեպ,եթե դուք առաջին հարցին (երեխայից ազատվելու մասին) պատասխանել եք «այո»,ապա դուք մի քանի վայրկյան առաջ սպանեցիք Բեթհովենին:
Подписаться на:
Сообщения (Atom)