среда, 17 апреля 2013 г.
Էրիխ Մարիա Ռեմարկ.աֆորիզմներ
Եթե ձեր երազանքը հեշտությամբ է ի կատար ածվել, կնշանակի դա անպետքություն էր, այլ ոչ թե երազանք:
Եթե դեռ ցանկանում ես ապրել, կնշանակի, որ դեռ սիրելի ինչ-որ բան ունես: Այդպես, իհարկե, դժվար է,բայց միևնույն ժամանակ հեշտ է:
Իսկ գիտե՞ք, թե ամենասարսափելին որն է: Իբրև գաղտնիք ձեզ կխոստովանեմ, որ ամենդժվարն այն է, երբ վերջիվերջո ամեն բանի հետ համակերպվում ես:
Իսկ խնայողությունն ինչի՞ համար է...չէ՞ որ քեզ նույնպես չեն խնայում:
Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին:
Հրաժեշտի ժամանակ ամենաճիշտ բանը գնալն է:
Ինչպե՞ս կարող է սերը կատարյալ լինել, եթե ես ամեն գիշեր կորցնում եմ քեզ` աչքերս փակելով:
Կնոջը կամ պետք է աստվածացնել,կամ թողնել ու հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի:
Նա նայում էր աղջկա դեմքին, որը ստվերել էր ողջ աշխարհը: Նայում և հասկանում էր, որ միայն սիրահարվածի ֆանտազիան կարող է այդ դեմքում տեսնել այդքան խորհրդավորություն: Նա գիտեր, որ ավելի գեղեցիկ դեմքեր էլ կան, ավելի խելացի, ավելի մաքուր, բայց գիտեր նաև, որ չկա աշխարհում ուրիշ մի դեմք, որը այդքան իշխանություն ունենար իր վրա: Եվ մի՞թե նա ինքը իշխանությամբ չէր օժտել նրան…
Նա ուզում է, որպեսզի մնանք ընկերներ: Իսկ ինձ մնում է միայն փոխել սերը ընկերությամբ, կամ անհետանալ նրա կյանքից առհավետ: Ես ընտրում եմ երկրորդը: Ինչու՞: Որովհետև այդպես էլ պետք է լինի… Հնարավոր չէ բնակվել ամբողջովին այրված և ածխացած տանը:
-Ոչ, – արագ ասաց տղան.- միայն ոչ դա: Մնալ ընկերնե՞ր: Աճեցնել փոքրիկ բանջարանո՞ց զգացմունքների հանգած լավայի վրա: Ոչ, դա իմ և քո համար չէ: Այդպես պատահում է միայն փոքրկի ինտրիգներից հետո՝ այն էլ հիմնականում դա բավական կեղծ է լինում: Սերը չեն կեղտոտում ընկերությամբ: Վերջ, ուրեմն վերջ:
вторник, 16 апреля 2013 г.
Գարեգին Նժդեհ.խոսքեր /4/
Ամեն առաջնորդ ըստ իր պատկերի է դիմակերտում իր ժողովրդին:
Ճշմարիտ մտավորականություն ասել է`ազգի հոգևոր ընտրանին, առաջնորդությունը: Ստամտավորականություն է դա,եթե այդպիսին չէ:
Այնտեղ,որտեղ ճշմարիտ մտավորականությունն առաջնորդի իր դերի մեջ չի` այնտեղ կույր է ժողովուրդը, նաև`պառակտված:
Ժողովուրդները հաճախ ունակարար ենթարկվում են նաև իրենց ձախավեր առաջնորդներին, բայց ներում են նրանց:
Ուր զորավոր առաջնորդ չկա` այնտեղ ոգու կյանք չկա,իսկ ուր այդ վերջինը չկա`այնտեղ խանդավառներ,մարտիկներ,գերզոհաբերվողներ չկան:
Ազգերը չեն ունեցել և պիտի չունենան ավելի մեծ թշնամի, քան նյութապաշտ առաջնորդը:
Այն մտավորականությունը,որը գրքի ծնունդ է և ոչ թե իր ցեղի մեծության ու տառապանքի` կեղծ և անպտուղ մտավորականություն է:
понедельник, 15 апреля 2013 г.
Մհեր Մկրտչյան.խոսքեր
Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։
Դերասանր ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։
Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։
Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։
Տաղանդավոր մարդր չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում։
Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի։
Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց։
Կյանքր, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրր ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով՝ վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին։
Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի։
Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերր։
воскресенье, 14 апреля 2013 г.
Գարեգին Նժդեհ.խոսքեր /3/
Երբ իմ շրթունքները մրմնջում են ցեղի մասին,աջս ցույց է տալիս Հայաստանը:
Հայաստան.նա.ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չիմացավ և վաղը պիտի չուզենա մեռնել`քո զավակը չէ,հայ չէ:
Երբեք այնքան անհայրենիք չենք,քան երբ դադարել ենք մտածել,գործել,զոհաբերել մեր Հայրենիքի համար:
Կրոնների պես հայրենիքներն էլ են պահանջում,որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք ու մաքրամաքուր:
Մի ժողովուրդ,որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև`հաղթական հայրենիք չի ունենա:
Անհատ,հավաքականություն.սրանք հավիտենականին կապվում են իրենց հայրենիքի միջոցով:
Հոգեբանորեն անհայրենիք է նա,ով պատրաստ չէ ամեն վայրկյան մեռնելու իր հայրենիքի համար:
Իմ հոգին զույգ հենարաններ ունի`Աստված և Հայրենիք:
суббота, 13 апреля 2013 г.
Գարեգին Նժդեհ.խոսքեր /2/
Չկա հայրենասիրություն-չկա հոգևոր Հայրենիք:Եղածը լոկ աշխարհագրական սահմաններն են:
Չկա հրեշ,որ կարողանար գերազանցել անհայրենասերին,որ հոգեբանորեն անտարբեր է դեպի երկիրն ու ժողովուրդը:
Անհայրենասեր ժողովուրդը,եթե այսօր չէ,անհայրենիք կդառնա վաղը:
Սուրբ,հերոս,բարեգործ-սրանք կենդանի անհեթեթություններ են մեր կյանքում,եթե միաժամանակ հայրենասեր և արի չեն:Անհայրենասեր հայ-այդ դժբախտը նման է այն թագավորին,որի մասին պատմությունն ասում է հեգնանքով.«Միայն գահ բարձրացավ»:
Ժողովուրդների մեջ մի ստոր տարր կա`անհայրենասերները:
Անհայրենասեր ժողովուրդ,ասել է`անիդեալ և աննպատակ ժողովուրդ,որ իրենից ներկայացնում է մի տրցակ,բայց ոչ թե մի մարմին,«անհատների փոշի»,բայց ոչ գրանիտե ժայռ,որպիսին պիտի լինեն ժողովուրդները`միջազգային արնոտ փոթորիկներից պաշտպանվելու համար:
пятница, 12 апреля 2013 г.
Գարեգին Նժդեհ.խոսքեր /1/
Երբ պայքարը սրբի և սինլքորի միջև է`միշտ էլ առաջին պահին հաղթում է սինլքորը:
Նա,ով իր հայրենիքի թշնամիներին,վտանգը,մահը,տեսել է իր սրի տարածության վրա`չի կարող ասպետ չլինել:
Սինլքորը չի ձգտում անկարելիին.հաղթանակի`սրբի դեմ,այլ վերջինի ժամանակավոր նվաստացմանը:Եվ հենց սրանում է ողբերգությունը և ո'չ թե առաքինի մարդուն պարտադրված տառապանքի փաստի մեջ:
Բարձրորեն հոգևոր կյանքի սկզբունքը հակասության սկզբունք է:Պ'ետք էր մի Հուդա,մարդկային մի սև չարություն,մի ուրացում,որպեսզի իրենց գերագույն ողբերգության մեջ հաղթանակեին Նազովրեցին ու բարությունը:
Ամեն մի ողբերգության մեջ թաքուն ուրախություն կա.այն գիտակցությունը,որ մեր ոգին ողբերգությունից դուրս պիտի գա ավելի հզորացած:

четверг, 11 апреля 2013 г.
Ինչպե՞ս ենք մենք կառուցում մեր կյանքը
Լինում է,չի լինում,մի
շինարար է լինում:Ամբողջ կյանքում նա տներ էր կառուցել հիմա արդեն ուզում էր թոշակի
անցնել:
-Ես հեռանում եմ աշխատանքից,-ասաց նա իրեն աշխատանք տվողին,-թոշակի եմ անցնում:Ուզում եմ պառավիս հետ թոռնիկներիս դաստիարակել:
Տերը շատ վրդովվեց,որ բաժանվելու է այդ մարդուց և հարցրեց նրան.
-Լսի'ր,արի այսպես անենք,դու կառուցիր քո վերջին տունը և գնա թոշակի:
Շինարարը համաձայնվեց:Նոր նախագծի համաձայն`շինարարը պետք է տուն կառուցեր փոքր ընտանիքի համար:Եվ սկսվեց`համաձայնություններ,ստուգումներ,անհրաժեշտ ապրանքների գնումներ…
Շինարարը շտապում էր,քանի որ նա վաղուց իրեն թոշակառու էր պատկերացնում:
Ինչ-որ բան կիսատ էր անում,ինչ-որ բան շտապեցնում էր,գնում էր ոչ նորմալ ապրանքներ,քանի որ դրանք արագ էին տեղ հասնում:
Նա զգում էր,որ իր ամենալավ աշխատանքը չի դա,բայց արդարանում էր նրանով,որ դա իր վերջին գործն է:Երբ վերջացրեց աշխատանքը`կանչեց տիրոջը:
Վերջինս նայեց տունը և ասաց.
-Գիտես,իսկ սա հենց քո' տունն է:Վերցրու' բանալիները և վայելի'ր:Բոլոր փաստաթղթերը արդեն դասվորված են:Սա քո նվերն է`ֆիրմայի կողմից…
Թե ինչ էր զգում շինարարը,գիտեր միայն ինքը…
Նա ամոթից ամբողջովին կարմրել էր:Բոլորը ծափահարում և շնորհավորում էին նրան:Բայց նրանց կարծիքով շինարարը կարմրել էր ոչ թե ամոթից`ինչպես իրականում էր,այլ ուրախությունից:
Նա հասկանում էր,որ կառուցման ժամանակ արած սխալները և պրոբլեմները հիմա իր պրոբլեմներն էին:Եվ հիմա նա ստիպված էր ապրել այն տանը,որ վատ էր կառուցել հենց ինքը…

Մենք բոլորս շինարարներ
ենք:Մենք կառուցում ենք մեր կյանքը այնպես,ինչպես վերոնշյալ շինարարը մինչև թոշակի
անցնելը:Մենք ջանք չենք գործադրում մեր կյանքը կառուցելիս`կարծելով,որ այս շինարարության
արդյունքը մեզ համար բնավ կարևոր չի լինելու:Ինչի՞ համար են զուր ջանքերը…Բայց հետո հասկանում ենք,որ
ապրում ենք այն տանը,որը կառուցել ենք մենք ինքներս:
Չէ՞ որ այն,ինչ մենք անում ենք այսօր,մեզ համար մեծ նշանակություն է ունենալու::
Հենց այսօր մենք կառուցում ենք այն տունը,որում ապրելու ենք վաղը…
Չէ՞ որ այն,ինչ մենք անում ենք այսօր,մեզ համար մեծ նշանակություն է ունենալու::
Հենց այսօր մենք կառուցում ենք այն տունը,որում ապրելու ենք վաղը…
среда, 10 апреля 2013 г.
Երեխայի սեփականության կանոնները
- Եթե այն ինձ դուր է գալիս`իմն է:
- Եթե այն իմ ձեռքերում է`իմն է:
- Եթե ես կարող եմ այն քեզնից խլել,ուրեմն այն իմն է:
- Եթե ես դա վերցրել եմ գոնե մի քանի րոպեով`այն իմն է:
- Եթե այն իմն է,ուրեմն ոչ մի դեպքում չի կարող քոնը դառնալ:
- Եթե ես ինչ-որ բան եմ պատրաստում`դրա բոլոր մասերը իմն են:
- Եթե ինչ-որ բան նման է իմին`իմն է:
- Եթե ես այն առաջինն եմ տեսել`իմն է:
- Եթե դու խաղալիս ինչ-որ բան ձեռքիցդ բաց թողեցիր`այն ավտոմատ դառնում է իմը:
- Այն ինչ ինձ պետք չէ,համով չէ կամ փչացած է`կարող ես քեզ վերցնել:
вторник, 9 апреля 2013 г.
Որոշում կայացնելու յուրահատկությունները
Մի գնորդ Աֆրիկայում գնեց ալմաստ,որի ձվի չափեր ուներ:Բայց քարի մեջ անցք կար:
Գնորդը քարը ցույց տվեց մի ոսկերչի,որը զարմանքից գոռաց և ասաց.
-Այս ալմաստը պետք է բաժանել երկու մասի,որոնցից յուրաքանչյուրը առավել թանկ կլինի,քան ամբողջական ալմաստը:Բայց անզգույշ հարվածը կարող է այն բաժանել շատ փոքր մասերի,որոնք կարող եք վաճառել աննշան գումարով:Ես այդպիսի պատասխանատվություն չեմ վերցնի ինձ վրա:
Այսպես էին արտահայտվում նաև մյուս ոսկերիչները,որոնց մոտ գնում էր ալմաստի տերը:Բայց մի անգամ Լոնդոնից գալիս է հայտնի մի ոսկերիչ:Ոսկերիչը երկար զննելով քարը`նույնն ասաց:Գնորդը ասաց,որ նա այս պատասխանը անգիր գիտի:Այդ ժամանակ ոսկերիչը համաձայնեց`աշխատանքի դիմաց մեծ գին պահանջելով:
Երբ գնորդը համաձայնվեց,ոսկերիչը կանչեց իր երիտասարդ վարպետին:Երիտասարդ վարպետը վերցրեց ալմաստը,դրեց սեղանին և մի հարվածով ալմաստը բաժանեց երկու հավասար մասերի:
Զարմացած գնորդը հարցրեց.
-Երբվանի՞ց է այս տղան ձեզ մոտ աշխատում:
-Ընդամենը երրորդ օրն է:Ուղղակի նա չգիտեր այս քարի արժեքը և պինդ հարվածեց քարին:
Ինչքան երկար ենք մտածում հարցի շուրջ,այնքան դժվար է դառնում որոշում կայացնելը:
Բայց հաճախ այն,ինչ պետք է դա 10 վայրկյան է, 10 վայրկյան խելահեղ խիզախություն…
Օճառային պղպջակի կյանքի ժամանակահատվածը…
Գործե'ք,բացահայտե'ք,սերմանե'ք ձեր մեջ համառություն և կանգունություն:
Չ՞է որ անդունդը մեզ խորն է թվում միայն այն ժամանակ,երբ կանգնած ես նրա եզրին….

понедельник, 8 апреля 2013 г.
Իրական հավատը
Երբ Մարդը դեռ փոքր էր,տատիկը միշտ ասում էր նրան.«Թոռնի'կս,երբ կմեծանաս,և քո հոգում միայն թախիծ լինի`գնա եկեղեցի և քո հոգին կթեթևանա» : Մեծացավ Մարդը:Նրա համար ապրելը սկսեց անտանելի դառնալ,այդ ժամանակ նա հիշեց տատիկի խոսքերը և գնաց եկեղեցի:
Այնտեղ նրան է մոտենում մի կին և ասում.«Ձեռքերն այդպես չի' կարելի պահել»:
Երկրորդն է գալիս.«Ճիշտ տեղում չես կանգնել»:
Երրորդն է գոռում.«Ճիշտ չես հագնված»:
ԵՎ այդ պահին գալիս է մեկը և խորհուրդ տալիս.«Ավելի լավ կլինի,հիմա դուրս գաք այստեղից,գնեք գիրք,որը ձեզ կսովորեցնի,թե ինչպես է պետք պահել եկեղեցում,այնուհետև վերադառնաք այստեղ»:
Դուրս եկավ մարդը եկեղեցուց,նստեց և սկսեց աղիողորմ լացել:Եվ լսեց ձայն.
-Ի՞նչու ես լացում,որդի'ս:
Մարդը բարձրացրեց գլուխը և տեսավ Աստծուն:Այդ ժամանակ մարդը ասաց.
-Տ'եր,ինձ եկեղեցի չեն թողնում:
Մարդուն գրկելով`Աստված ասաց.
-Մի' լացիր,նրանք ինձ էլ վաղուց եկեղեցի չեն թողնում…

воскресенье, 7 апреля 2013 г.
Զգացմունքների 5 ապացույցներ
Մի անգամ գյուղում,որտեղ երաշտ էր,մարդիկ որոշեցին աղաչել Աստծուն փրկարար անձրևի մասին:Նշանակված օրը բոլորը դուրս եկան դիմավորելու անձրևին…Բայց ընդամենը մի տղա էր իր հետ վերցրել անձրևանոց:Սա էլ հենց Հավատն է:
Երբ դուք,խաղալով երեխայի հետ,թռցնում եք նրան վերև`նա ուրախ-ուրախ ծիծաղում է և նայում շուրջը,որովհետև գիտի,որ դուք նրան կբռնեք:Սա էլ հենց Վստահությունն է:
Ամեն երեկո մենք քնում ենք առանց երաշխիքի,որ կարթնանանք առավոտյան,բայց,այնուամենայնիվ,մենք նորից ու նորից լարում ենք զարթուցիչը:Սա էլ հենց Հույսն է:
Ամեն օր մենք կազմում ենք պլաններ`կապված ապագայի հետ,բայց գաղափար անգամ չունենք,թե ինչ կարող է կատարվել վաղը,մի քանի շաբաթից,երկու ժամից:Սա էլ հենց Վստահությունն է սեփական ուժերին:
Ամեն օր մենք տեսնում ենք,ինչպես են մարդիկ խափում,ատում,բաժանվում:Մենք հասկանում ենք,որ ինքներս էլ դրանից չենք փախչի,բայց,չնայած ամեն ինչին,մենք Սիրում ենք:
суббота, 6 апреля 2013 г.
Ի՞նչ կարող է մեզ սովորեցնել ուղտը
Բնությունը,առանց կասկածի,մեր գլխավոր ուսուցիչն է:Այն միշտ եղել է մարդու ներշնչանքի և իմաստության աղբյուրը:Դարերով մարդիկ հետևել են նրան`ներքին հանգստություն և հարմոնիա փնտրելով: Բնության մեջ ամեն ինչ այնքան խելացիորեն է կապված իրար,որ մարդիկ զարմանում և խճճվում են այդ «խելացի պատահականություններում» : ԵՎ յուրաքանչյուր կենդանուց,նույնիսկ ուղտից,մարդիկ սովորելու շատ բան ունեն…
ԵՎ այսպես…пятница, 5 апреля 2013 г.
Էրիխ Մարիա Ռեմարկ."Քո մեջ է իմ բոլոր երազանքների իրականացումը''
20-րդ դարի ամենաընթերցվող գերմանացի հեղինակներից Էրիխ Մարիա Ռեմարկը
ծնվել
է
1898թ.
հունիսի
22-ին,
Գերմանիայում:
1918թ.
մահանում
է
Ռեմարկի
մայրը
և
գրողը
որոշում
է
անվանափոխվել՝
Էրիխ
Պաուլ
Ռեմարկը
դաձնել
Էրիխ
Մարիա
Ռեմարկ:
1952թ.
Ռեմարկն
ամուսնանում
է
Իլզե
Զամբոնայի
հետ:
Ռեմարկի
ամենահայտնի
ստեղծագործություններն
են՝
«Հաղթական
կամարը»,
«Երեք
ընկեր»,
«Սև
հուշասյուն»,
«Թշնամին»,
«Սիրիր
քո
մերձավորին»,
«Ստվերներ
դրախտում»
և
այլն:
Ռեմարկը
մահացել
է 1970թ. սեպտեմբերի
5-ին:
Սեր, սեր, սեր: Ռեմարկը միշտ էլ շրջապատված էր գեղեցիկ կանանցով: Երջան՞իկ էր արդյոք:
Հավանաբար
այո,
թեև
Ռեմարկի
ստեղծագործություններն
հաճախ
ունեին
ոչ
այնքան
երջանիկ
ավարտ:
Ռեմարկն
իր
կյանքի
գլխավոր
հերոսուհուն
համարում
էր
դերասանուհի
Մառլեն
Դիթրիխին:
Ռեմարկի
ևՄառլեն
Դիթրիխի
հարաբերությունները
միայն
առաջին
հայացքից
էին
բնական
և
թեթև,
իսկ
իրականում
ամեն
ինչ
այնքան
էլ
հեշտ
չէր:
Եվ
ամեն
ինչ
հասունացավ
ու
իր
եզրահանգումը
գտավ
մի
դրամայում,
որն
արտացոլվեց
ամենակրքոտ,
ամենաթախծոտ,
ամենահրաշալի
սիրային
նամակներում:
Սա
20-րդ
դարի
ամենատարօրինակ
սիրային
պատմությունն
է՝
լի
ինքնախաբեությամբ
ու կրակով:
Մառլենը
կամակոր
և
ինքնասածի
կին
էր,
սակայն
Ռեմարկը
սիրահարված
էր
այդ
կնոջը՝
«մինչեւ
ուշաթափության
աստիճան»:
Բայց,
այնուամենայնիվ,
նրանք
բաժանվեցին:
Բաժանվեցին
այն
պահին,
երբ
դա ամենամեծ ու ցավոտ հարվածը կարող էր լինել…
Ռեմարկը ծանոթացավ Մառլենի հետ ֆրանսիայի հարավում: 1930 թ. Մառլենը լքել էր Գերմանիան և հաջողությամբ հաստատվել Ֆրանսիայում՝ դստեր, ամուսնու՝ Ռուդոլֆ Զիդերի և ամուսնու սիրուհու հետ: Հետագայում Ռեմարկը, ծանոթանալով և սիրահարվելով Մառլենին, բացահայտում է նրա կյանքի ամբողջ ողբերգությունն ու նրա ամուսնության սարսափելիությունը: Ռեմարկի բազմաթիվ ստեղծագործություններում Մառլենի կերպարն է, նրա գրեթե բոլոր հերոսուհիներն ունեն բնավորության այն գծերը, որոնք հատուկ էին միմիայն Մառլենին: 1939թ. շնորհիվ Մառլենի` Ռեմարկը ստացավ ԱՄՆ մեկնելու թույլտվություն և ուղևորվեց Հոլիվուդ: Եվրոպան պատերազմի շեմին էր:

Ռեմարկը պատրաստ էր ամուսնանալ Մառլենի հետ, սակայն Մառլենը նախընտրեց Գաբենին…
четверг, 4 апреля 2013 г.
Լեոնիդ Ենգիբարյան."Նրան,ով առաջինն իմացավ,թե ինչ է անձրևը"
Անձրև` նշանակում է մենք տանն ենք, փափուկ ամպերով հոծ ծածկված մեր փոքրիկ երկրի վրա: Մենք ոչնչից չենք վախենում, մենք միասին ենք կրակի մոտ, որ վառել է արևը շատ ու շատ դարեր առաջ և, կամացուկ պտտվելով հարմարավետ Երկրի վրա, կարող ենք հանգստանալ, իսկ հետո նորից ստուգել, թե ինչ է այնտեղ…
Անձրև` դա քո թաց վարսերն են, մաքուր ջրի կաթիլները, թանկարժեք, ինչպես զմրուխտի կաթիլները: Դրանք պարզապես մեզ են նվիրում ամպերը, մենք թրջվել ենք, մեզ հագեցրել է անձրևը, տվել է իր շրշյունը: Մենք մենակ ենք անձրևի պատի ետևում: Ինչ հարմարավետ է մեզ մոտ՝ տամուկ Երկրի վրա:
Անձրևը, մեր բարի երկրային անձրևը: Եթե երկրի երեսին անձրև չլիներ, մենք կփախչեինք այստեղից, կփախչեինք այնտեղ, ուր անձրև է տեղում: Անձրևը: Անձրևը:
Դու հարցնում ես, թե ես ինչո՞ւ եմ սիրում անձրևը… Անձրև` երբ մենք միասին ենք: Մեզ պետք չէ հյուր գնալ, որովհետեւ Անձրև է:
Անձրև է, և ոչ ոք չի խանգարում մեզ համբուրել թաց շուրթերը:
Անձրև է, և քեզ անհրաժեշտ է իմ ջերմությունը, առանց ինձ դու մրսում ես, որովհետև Անձրև է: Անձրև` դա միայն մերն է, երկրայինը: Արևը բոլոր մոլորակներում` սև, երկրային, նարնջագույն երկնքում` միևնույն Արևն է: Իսկ անձրևը լինում է միայն մեզ մոտ, Երկրի երեսին: Տաք անձրև, քեզ լա՞վ է այստեղ, դու չե՞ս թռչի: Ճի՞շտ է:
Հարմարավետ և թեթև է Երկրի երեսին ապրելը:
Ճի՞շտ է:
Դու տխրում ես: Քեզ պատմել են… որ անձրևները երկրի երեսին տարբեր են լինում` լինում են կապարե, լինում են սնկանման ամպից… Այո, դա ճիշտ է: Այդպես պատահում է:
Իսկ դու մի հավատա, մի հավատա, սիրելիս, մի հիշիր, մի պատմիր այդ մասին քո տանը: Իսկ երբ դու դարձյալ կթռչես ինձ մոտ ընդմիշտ, խոստանում եմ` ամեն ինչ այլ կերպ կլինի: Ես երդվում եմ քեզ` մեզ մոտ դա չի կրկնվի, և ես քեզ համար ընդմեջ լուսավոր ամպերի կպատրաստեմ արևի երկար ժապավեններ, և դրանց մեջ կկոտորակեմ բյուրեղապակյա միլիոնավոր կաթիլներ:
Թռչիր:

среда, 3 апреля 2013 г.
Սերն ըստ Համաստեղի
Սերը գոյության տենչ է, ըլլալու կիրք ու խորհուրդ մարմնի: Մենք կը փայփայենք մեր վիշտը և հաճախ արցունքները մարգարիտի հատիկներու նման կըլլան և արցունքով մեր մտածումները ավելի կը տարածվին, ավելի կը խորանան մեր մարմնի մեջ, երբ կը սիրենք:
Սիրո համար թափված արցունքի մեկ կաթիլին մեջ երկնքին կապտությունը կա: Մտածումը ինքն իր մեջ թախծություն մը ունի, թախծոտ, ինչպես ծառի մը հանդարտ ցոլացումն է լճակի ափին:
Երբ մարմինը կը մտածե, կդառնա երևակայություն, թռիչք, կը մոտենա Աստծո և անոր կերպարանքը կը տեսնենք մեր մարմնի մեջ: Եվ իրերը կը ճաճանչվին մեր մեջ, երբ մեր մարմինը կը մտածե:
Մեր մարմինը կը դառնա հազար ու լարերով հսկա նվագարան մը, երբ կինը կը մոտենա լարերուն, որպես վարպետ տավղահար: Առանց այդ մատներուն, մարմինը պիտի մնար նվագարան մը միայն առանց երաժշտության: Երբ կինը կը մոտենա այս լարերուն, ամեն բան կը ստանա ցոլք, կը ստանա ջերմություն, իսկ լռությունը կը ստանա խորք և իմաստություն, և մենք այդ իմաստության ճանապարհով է , որ կը հասնինք մեր մեջ Աստված մը զգալու անսահման երանության:
Սերը Աստծո շունչն է, և մենք կը դառնանք անանձնական, ինչպես Աստված ինքն է տարածված, ինչպես Հիսուս ինքն է նկանակի ու գինիի նման բաշխված:
Ինչպես խաղողին ողկույզը արևի տակ խլրտանքը կը զգա հասուննալու և ծանրանալու համար, այնպես ալ սերը մարմնին կուտա բարկ հեշտանքը հասուննալու և դարձնելու մեր հոգին կատարյալ:
Կնոջ մը սիրո ջերմությունը արևի նման կըրնա պարտեզ մը ծաղկեցնել մեր հոգիին, մեր մարմնին մեջ մշտական գարունով ու տալ մեզի երանությունն անանձնական: Այն ատեն բոլոր իրերը գեղեցիկ են, մարդիկ չար չեն, կիները օրհնաբեր են ու բարի, ինչպես մայրն է…
вторник, 2 апреля 2013 г.
Հնարավորություն ունեն բոլորը
Հայտարարության մեջ գրված էր.''Վաճառվում է տուն ծովի մոտ,երեք հարկ:Լողավազանով և բակով:Գինը-1$':
-Սու'տ,-այս տեսնելով ասաց անտուն մեկը և շպրտեց թերթը:Ուտելիք փնտրելու ժամանակ`բակերից մեկում`պատի վրա տեսավ հայտարարություն,որում գրված էր. ''Վաճառվում է տուն ծովի մոտ,երեք հարկ:Լողավազանով և բակով:Գինը-1$':Անտունը մտածեց,որ հերթական կատակն է և փնթփնթալով առաջ գնաց:Ճանապարհին մի մեծ պաստառ կար,որտեղ գրված էր.''Վաճառվում է տուն ծովի մոտ,երեք հարկ:Լողավազանով և բակով:Գինը-1$':
Այս տեսնելով`անտունը մտածեց ստուգել,թե ով է այդ անխելքը,որը որոշել է այդպիսի բան գրել:Եվ,քանի որ կորցնելու ոչինչ չուներ,բացի վերջին մեկ դոլլարից`գնաց հայտարարության մեջ գրված հասցեով:
Հասնելով այդ տանը`անտունը զանգեց դուռը:Դուռը բացեց մի գեղեցիկ կին::
-Կներեք,ես հայտարարությամբ եմ այստեղ եկել:Սա կատակ չէ՞:
-Ի՞նչ եք ասում,ամեն ինչ ճիշտ է:Դուք ճիշտ հասցեով եք եկել:
-Ես ուզում եմ հարցնել գնի համար,այն իրո՞ք մեկ դոլլար է:Դա այդպե՞ս է:
-Այո,մեկ դոլլար:Եթե Ձեզ հետաքրքիր է,կարող եք նայել տունը:
Տեսածից ավելի քան գոհ լինելով`անտունը տվեց իր վերջին դոլլարը և ձեռք բերեց այդ հիանալի տունը:
Բայց,այնուամենայնիվ,նա ցանկացավ իմանալ ինչու է տան գինը այդքան ցածր:Հարցին կինը,ծիծաղելով,պատասխանեց.
-Իմ ամուսինը մահանալուց առաջ խնդրեց,որ ես վաճառեմ այս տունը և ամբողջ գումարը փոխանցեմ նրա սիրուհու հաշվին:Ինչպե՞ս կարող էի ես նրա վերջին ցանկությունը չկատարել:
Հայտարարությունը արդեն կես տարի էր ինչ կար քաղաքի տարբեր ծայրերում,բայց Դուք միակն էիք,ով արձագանքեց դրան:Հաջողություն:
Այս ասելով`կինը հեռացավ:
Բոլորին է տրվում հնարավորություն:Ուղղակի պետք է հավատալ,որ անհնարինը կարող է կատարվել:
понедельник, 1 апреля 2013 г.
Подписаться на:
Сообщения (Atom)