
Եթե ձեր երազանքը հեշտությամբ է ի կատար ածվել, կնշանակի դա անպետքություն էր, այլ ոչ թե երազանք:
Եթե դեռ ցանկանում ես ապրել, կնշանակի, որ դեռ սիրելի ինչ-որ բան ունես: Այդպես, իհարկե, դժվար է,բայց միևնույն ժամանակ հեշտ է:
Իսկ գիտե՞ք, թե ամենասարսափելին որն է: Իբրև գաղտնիք ձեզ կխոստովանեմ, որ ամենդժվարն այն է, երբ վերջիվերջո ամեն բանի հետ համակերպվում ես:
Իսկ խնայողությունն ինչի՞ համար է...չէ՞ որ քեզ նույնպես չեն խնայում:
Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին:
Հրաժեշտի ժամանակ ամենաճիշտ բանը գնալն է:
Ինչպե՞ս կարող է սերը կատարյալ լինել, եթե ես ամեն գիշեր կորցնում եմ քեզ` աչքերս փակելով:
Կնոջը կամ պետք է աստվածացնել,կամ թողնել ու հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի:
Նա նայում էր աղջկա դեմքին, որը ստվերել էր ողջ աշխարհը: Նայում և հասկանում էր, որ միայն սիրահարվածի ֆանտազիան կարող է այդ դեմքում տեսնել այդքան խորհրդավորություն: Նա գիտեր, որ ավելի գեղեցիկ դեմքեր էլ կան, ավելի խելացի, ավելի մաքուր, բայց գիտեր նաև, որ չկա աշխարհում ուրիշ մի դեմք, որը այդքան իշխանություն ունենար իր վրա: Եվ մի՞թե նա ինքը իշխանությամբ չէր օժտել նրան…
Նա ուզում է, որպեսզի մնանք ընկերներ: Իսկ ինձ մնում է միայն փոխել սերը ընկերությամբ, կամ անհետանալ նրա կյանքից առհավետ: Ես ընտրում եմ երկրորդը: Ինչու՞: Որովհետև այդպես էլ պետք է լինի… Հնարավոր չէ բնակվել ամբողջովին այրված և ածխացած տանը:
-Ոչ, – արագ ասաց տղան.- միայն ոչ դա: Մնալ ընկերնե՞ր: Աճեցնել փոքրիկ բանջարանո՞ց զգացմունքների հանգած լավայի վրա: Ոչ, դա իմ և քո համար չէ: Այդպես պատահում է միայն փոքրկի ինտրիգներից հետո՝ այն էլ հիմնականում դա բավական կեղծ է լինում: Սերը չեն կեղտոտում ընկերությամբ: Վերջ, ուրեմն վերջ: